Երևանից դուրս հեղափոխության մեսիջները սխալ են մեկնաբանվում. ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Բարիկադները քանդվում են նաև տնտեսության մեջ. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բազմազավակ ընտանիքների հարցերը կարգավորելու օրենք չունենք. «... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մեր թիմն ու մեր ծրագիրը միայն օգնելու են Փաշինյանի կառավարո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Քոչարյա՞նն է իրենից հեռացնում ՀՀԿ–ին, թե՞ հակառակը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«ԲՀԿ ցուցակն էապես փոխվելու է». Գագիկ Ծառուկյան Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Երդվյալ Ազատամարտիկ N 001» ոսկե մեդալով Վարազդատ Հարոյանն 90 րոպե անցկացրեց «Ուրալի» կազմում «Լոռի»-ն հաղթանակ կորզեց «Արցախ»-ից Նիկոլ Փաշինյանը հանդիում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ Արթուր Սարկիսովն օգնեց «Ենիսեյ»-ին միավոր վաստակել Լուսակունքի խմելու ջրի մատակարարման քանակն ավելացել է վայրկյանում 5-7 լիտրով Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին ուղղված նամակում ամոթալի են անվանել կալվածքների մասին օրինագիծը Մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդի թռիչքը Հայկական վիրտուալ համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Լոնդոնում կընթանա բրեքսիթի հանրաքվեի աջակցության ցույց Իտալական ՀԿ-ն հայտնել է Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհված երեխայի եւ 29 տուժածների մասին Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեյրութ Սևան քաղաքն այսուհետ կսպասարկի նորակառույց բարձրակարգ հիվանդանոց Նեյմարը հերքել է «Բարսելոնա» վերադառնալու մասին լուրերը (ֆոտո) Քաբուլում ընտրական տեղամասերում պայթյուններ են տեղի ունեցել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի մասնակիցների մեկը Հայաստանում կհիմնի կանադական ISB ինժեներական ընկերության մասնաճյուղ

Հիմնավորվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ թեկնածուն ընտրակաշառք է տվել մի քաղաքացու. ՀՔԾ

Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Շ.-ն, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված լինելով որպես ավագանու անդամի թեկնածու, իր ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին:

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, ի թիվս այլ թեկնածուների, առաջադրված է եղել նաև Ս. Շ.-ն:

Նախընտրական փուլում՝ 2018թ. սեպտեմբերի 19-ին, Ս. Շ.-ն պարզելով, որ Երևան քաղաքի բնակիչներ` ամուսիններ Շ. Մ.-ն և Ա. Մ.-ն մասնակցելու են կայանալիք արտահերթ ընտրություններին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և իր ներկայացրած կուսակցության համար ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նրանց առաջարկել է կայանալիք ընտրությունների ժամանակ քվեարկել իր ներկայացրած կուսակցության օգտին:Ա. Մ.-ն Ս. Շ.-ի ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար վերջինիցս պահանջել է դրա դիմաց վճարել իրենց խմելու ջրի պարտքը՝ 150.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Ս. Շ.-ն խոստացել է Ա. Մ.-ին և նրա ամուսնուն ընտրություններից հետո վճարել նրանց խմելու ջրի պարտքի կեսը: 

Այսպիսով, վերը նկարագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Ս. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

website by Sargssyan