Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Նախատեսված է բացման հանդիսավոր արարողություն, պատվիրակությունների պաշտոնական դիմավորման արարողություն:
Լիագումար նիստի աշխատանքների մեկնարկը տրվելու է 1+4 ձևաչափով: Նախատեսված է նիստի բացում լիազորություններն ավարտող նախագահի կողմից (բաց նստաշրջան), նախագահության լիազորությունների փոխանցում Մադագասկարի և Հայաստանի միջև, համաժողովի բյուրոյի հիմնում, օրակարգի նախագծի հաստատում և աշխատանքների պլանավորում, կազմակերպությանը անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:
Նշենք, որ Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 26 պետության ղեկավարներ, այդ թվում ՝ Ֆրանսիայի նախահագ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ովքեր արդեն ժամանել են Հայաստան:Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։