Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լևոն Շիրինյան. «Ինչ-որ իմաստով հեղափոխությունը նոր է սկսվում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարող ենք ասել, որ քաղաքական ճգնաժամը մոտ է հանգուցալուծմանը, բայց թե որքա՞ն է մոտ կամ քանի՞ «կիլոմետր», ոչ ոք չի կարող ասել: Մինչև ընտրությունների կազմակերպման ձևակերպված հարցը դրական արդյունքով չհանգուցալուծվի, մինչև այն չվերջանա, բոլոր դեպքերում, մինչ այդ հարցեր են մնում: Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին: «Զուգահեռ կա նաև ինտրիգ. ՀՀԿ-ականների այդպիսի արագ և արդյունավետ անձնատվությունը անկե՞ղծ է, թե՞ ոչ: Իրենք սովոր են նախապայմանով տեղավորվել այլ կառույցներ: Չգիտեմ՝ նախապայմաններ հիմա կա՞ն, թե՞ ոչ: Եթե նախապայմաններ կան, ուրեմն՝ գործերը վատ են»,-ընդգծեց քաղաքագետը՝ նկատի ունենալով ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը՝ համաձայն որի ՀՀԿ-ն չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն: «Մանավանդ, երբ ՀՀԿ-ականներից յուրաքանչյուրն այդպիսի քաղցրաշունչ հայտարարություն է անում: Գևորգ Կոստանյանը վերջինն էր հանձնվելու, բայց առաջինը անձնատվության գնաց: Ուրեմն՝ այս ամենի արտաքին մասը շատ լավ է, բայց ներքին իմաստով հանկարծ հեղափոխությունը չփորձեն այլասերել, ինչը կարող է լինել: Ընդհանրապես քաղաքականության մեջ անկեղծություն, հավատ ասվածները պետք է մի կողմ գցել»,-ասաց նա՝ ընգծելով, թե ի՞նչ հաշվով ՀՀԿ-ն կհանձնվի, չի կարող ասել: «Ընդ որում՝ կապիտալիզացիան մի բան է, անվերապահ կապիտուլյացիան՝ բոլորովին այլ բան: Անվերապահ կապիտուլյացիա է պետք, առանց նախապայմանների, առանց ժամանակի և այլն: Իսկ դա կա՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Հասարակությունը հստակ պահանջ պետք է ունենա, որ նրանց դերակատարներն այլևս չեն կարող լինել և չպետք է լինեն պետական կառավարման ապարատում: Նրանք, ովքեր կարողություններ ունեն, թող այդ կարողութունները ներդնեն տնտեսության զարգացման մեջ, իսկ մնացածը պետք է անհետանան պետական կառավարման համակարգից: Մենք կոմպրոմիսների չպետք է գնանք հատկապես այն կարևորագույն դերակատարների հետ, որոնք ստեղծել են նախկին համակարգը և այդ համակարգում հիմնական դեր են խաղացել: Օրինակ՝ նույն Գևորգ Կոստանյանը որքանո՞վ է նպաստել արդարադատության ոչնչացմանը Հայաստանում: Այս տրամադրվածությունը պետք է լինի, որպեսզի թավշյա հեղափոխության իդեաներն իրականանան»,-նշեց Լ. Շիրինյանը՝ հավելելով, որ քաղաքականությունն այդպիսին պետք է լինի: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վճռականություն է տարածում և դա շատ լավ է, բայց միայն վարչապետով չէ: Որպեսզի ինստիտուցիոնալ փոփոխություններ լինեն, պետք է այդ տրամադրվածությունը համատարած իշխի: Հայաստանը պետք է փոխվի, հեղափոխությունը պետք է իշխի նաև տնտեսության մեջ, սոցիալական, արդարադատության, մշակույթի և այլ ոլորտներում: Ես կասեի՝ ինչ-որ իմաստով հեղափոխությունը նոր է սկսվում, ինչը բնական է: Հեղափոխությունը պետք է շարունակվի հետևողական և սկզբունքային իմաստով: Հեղափոխությունը պետք է անխտիր ու անհապաղ տարածվի բոլոր ոլորտներում»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերին