Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արտահերթ ընտրությունները կենսական են, բայց չեն լուծելու ԱԺ որակի հարցը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Որևէ կասկած չկա, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կենսական նշանակություն ունեն երկրում ստեղծված քաղաքական աղճատված մթնոլորտը առողջացնելու առումով: Ի վերջո, իշխանությունը չի կարող ֆորմալ գտնվել մի ուժի ձեռքում, իսկ իրականում՝ լրիվ այլ ուժի: Սա հղի է երկիշխանության համար պարտադիր հանդիսացող վտանգներով, վտանգներ, որոնք գուցե հիմա տեսանելի չեն, բայց կարող են տեսանելի լինել հետագայում, երբ արդեն ուշ կլինի: Այս իմաստով քաղաքական համակարգի կիսատությունից ազատվելու միակ ելքը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, որոնց արդյունքներով արդեն Փաշինյանը կընտրվի վարչապետ, կունենա ավելի ամբողջական իշխանություն:

Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման անհրաժեշտության հարցը չպետք է ստեղծի տպավորություն, թե մենք ընտրում ենք նոր ու որակապես այլ խորհրդարան: Հեղափոխությունից հետո ցանկացած ընտրություն կրում է առավելապես սիմվոլիկ բնույթ: Այս իմաստով սպասվելիք խորհրդարանական ընտրությունները ևս կարևոր են լինելու ոչ թե այն բովանդակությամբ, որ կունենանք ընտրության արդյունքներով, այլ բուն ընտրության փաստով, որը թույլ կտա ավարտին հասցնել հեղափոխության հերթական ցիկլը, ամբողջացնել իշխանությունն ու դրանից բխող պատասխանատվությունը մեկ ուժի ձեռքերում:

Շատ ենք խոսել այն մասին, որ Հայաստանում քաղաքական դաշտը մայիսյան իշխանափոխությամբ, ըստ էության, զրոյացվել է ու հիմա քաղաքական դաշտը ինքնակառուցվում է նոր էջից: Երևանի ավագանու ընտրությունները այս իրողությունն առավել քան ակնհայտ դարձրին: Բայց այս իրողությունն ակնհայտ դարձավ ոչ միայն ընտրությունների արդյունքներից վհատված ուժերի, այլև հենց իշխանության համար: Ակնհայտ է, որ չնայած դոմինանտ դիրքերին, իշխանությունը ևս ունի կուսակցություն դառնալու խնդիր: Ֆորմալ, իհարկե, այն կուսակցություն է ՝ ՔՊ-ի տեսքով: Բայց իրականում այն, ինչ հիմա ունենք, կարելի է անվանել Նիկոլ Փաշինյանի գործընկերների ու համակիրների ակումբ: Եվ խորհրդարանական ընտրություններում հաղթելու է հենց այս ակումբը՝ դրանից բխող հետևանքներով, երբ նոր խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները լինելու են ոչ թե կուսակցական գաղափարների ու ծրագրերի կրողներ, ոչ թե հայտնվելու են խորհրդարանում, որովհետև, օրինակ, կարողացել են ներկուսակցական դեբատներում հաղթել, այլ որովհետև վայելում են Փաշինյանի համակրանքն ու վստահությունը ՝ այս կամ այն չափաբաժնով:

Հաշվի առնելով այս իրողությունը՝  կարող ենք վստահաբար պնդել, որ ինչքան էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների փաստը կենսական լինի, դժվար է սպասել, որ մենք կունենանք բովանդակային առումով այլ որակի պառլամենտ: Անհնար է ունենալ այդպիսի պառլամենտ, քանի դեռ չկա կայացած քաղաքական դաշտ, կայացած կուսակցական համակարգ: Այս երկու կոմպոնենտների կարևորությունը առաջիկայում կդառնա խնդրահարույց հարց, երբ հեղափոխական ընթացքը կմտնի առավել խաղաղ հուն ու բովանդակությունը ավելի կարևոր կդառնա:

Լևոն Մարգարյան

«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն