Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էջմիածնի հոգսերով ու զարգացմամբ զբաղվելու է քաղաքապետը, այլ ոչ թե ինչ-որ պաշտոնյա Երևանից․ քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սարգսյանը վստահ է իր ուժերում։ Միևնույն ժամանակ նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ անկախ ընտրության արդյունքներից ինքը պատրաստ է սեղմել հաղթած թեկնածուի ձեռքը։

«Կողմնակից եմ այս նոր քաղաքական մշակույթին, երբ մեր թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, սեղմեց Հայկ Մարությանի ձեռքը։ Ինքս հայտարարում եմ, որ եթե չհաղթեմ, կսեղմեմ հաղթողի ձեռքը, քանի որ նա ընտրվել է ազատ ընտրությունների արդյունքում, և մեր քաղաքացիների համար նա լավագույն է»,- ասաց նա։

Սարգսյանին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Էջմիածնի քաղաքապետի 12 թեկնածուների մեջ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից սատարվող Դիանա Գասպարյանը։ Սարգսյանը հիշում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, որտեղ 80 տոկոս ձայն հավաքեց վարչապետի թիմը, սակայն կարծում է, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները լրիվ այլ կերպ կընթանան։

«Երևանում շատ քաղաքականացված ու այլ թիրախներով ընտրություն էր։ Էջմիածինը յուրահատուկ քաղաք է, փոքր քաղաք է և մի ընտանիքի պես մեր քաղաքացիները հասկանում են, որ Էջմիածնի հոգսերով ու զարգացմամբ զբաղվելու է քաղաքապետը, այլ ոչ թե ինչ-որ պաշտոնյա Երևանից կամ այլ մարզից։ Դրա համար վստահ եմ, որ Էջմիածնի բնակիչներն այս ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների ժամանակ իրենց ձայնը կտան լավագույնին»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը։

Հարցին՝ Էջմիածնի ավագանու անդամները չեն փոխել, այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը հին համակարգի ներկայացուցիչների հետ, Սարգսյանն արձագանքեց, թե իրավիճակ է փոխվել, և չբացառեց, որ մարդիկ, իրավիճակի փոփոխությունից ելնելով՝ այլ կերպ աշխատեն։

«Պետք է նշեմ, որ անձնապես ծանոթ չեմ ավագանու անդամներին կամ նախկին իշխանություններին։ Ժամանակը կգա, եթե ժողովուրդն էլ իր քվեն վստահի ինձ, ապա մենք ունենք ծրագիր վերանայելու այն բոլոր գործընթացները մեր համայնքում, որոնք նախկինում կատարվել են։ Եթե օրենքի սահմանում կա հնարավորություն համայնքից օտարված գույքը վերադարձնել համայնքին, ապա մենք դա կանենք։ Իրավիճակ է փոխվել, հուսով եմ՝ ավագանու անդամները, որոնք մասնակցել են այդ գործընթացներին, այլ դիրքորոշում կունենան»,- շարունակեց Սարգսյանը։

Սերգեյ Սարգսյանը շեշտեց՝ իր ծրագրում, որը կյանքի է կոչելու ընտրվելու պարագայում, հստակ ամրագրված է, որ Էջմիածինը պետք է լինի ժամանակակից, շեն ու առողջ, արդյունավետ կառավարվող։ Նրա համար առաջնային է, որ Էջմիածին քաղաքը դառնա անվտանգ ու նմանվի Վատիկանին։

Մանրամասները՝ տեսանյութում։


 

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց