Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆրանկոֆոնիայի իրականն ու ցանկալին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներն ավարտվեցին, ու արդեն կարելի է հետահայաց վերլուծել, թե մեծ հաշվով ինչ տվեց այն Հայաստանին, բացի դրական էմոցիաներից, միջմշակութային ինտենսիվ շփումներից և տուրիստական որոշակի ակտիվությունից: Հարցադրումն, իհարկե, չի ենթադրում, թե նշված արդյունքները կարևոր չեն: Բնականաբար կարևոր են, հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է էմոցիոնալ առումով լրիվ այլ մակարդակի վրա, խնդիր ունի նոր իրավիճակը ճանաչելի դարձնել աշխարհին, միաժամանակ գտնվում է անցումային մի ժամանակաշրջանում, երբ շատ կարևոր է հստակեցնել Հայաստանի մշակութային ու քաղաքակրթական առանցքը, էությունը: Հարցադրման նպատակը մեկն է՝ պարզել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի դերը Հայաստանի արտաքին քաղաքական իրողությունների կոնտեքստում:

Հենց այդ կոնտեքստում հետաքրքրական է ռուսական կողմի արձագանքը, ավելի շուտ՝ դրա բացակայությունը: Ռուսաստանը սովորաբար բավականին ակտիվ արձագանքում է Հայաստանի այն նախաձեռնություններին, որտեղ ներգրավված են արևմտյան աշխարհի սուբյեկտները: Հաշվի առնելով, որ Ֆրանկոֆոնիայի երկու գլխավոր գործող անձինք Ֆրանսիայի ու Կանադայի ղեկավարներն էին, տրամաբանական կլիներ սպասել նման արձագանքի: Սակայն որևէ արձագանք այդպես էլ չեղավ, ինչը բացատրվում է նրանով, որ ռուսական կողմն այս առումով որևէ վտանգ չի տեսնում իր համար:

Իհարկե, դիվանագիտական առումով իդեալական կլինի, եթե հայկական կողմն իր արևմտյան վեկտոր ունեցող նախաձեռնություններում լինի այնքան նրբանկատ, որ ռուսական կողմի մոտ վտանգի որևէ զգացում չլինի: Սակայն, ցավոք, դիվանագիտական այդ իդեալից մենք առայժմ հեռու ենք, հեռու ենք առավելապես ոչ թե ներքին, այլ արտաքին պատճառներով: Այդ պատճառներից մեկն էր, որ վերջերս արգելակեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ–ի հերթական զորավարժություններից մեկին: Ակնհայտ է, որ, օրինակ ՆԱՏՕ–ի որևէ զորավարժության մասնակցությունը, անկախ դրա տեղեկատվական ֆոնի ուժգնությունից կամ թուլությունից, ռուսական համապատասխան շրջանակներում դիտարկվում է որպես ավելի կարևոր ինդիկատոր, քան առավելապես մշակութային ոլորտը ներառող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: 

Ռուսական կողմի արձագանքի բացակայությունն այս իմաստով թույլ է տալիս հնարավորինս օբյեկտիվ սահմանել Ֆրանկոֆոնիայի քաղաքական նշանակությունը մեզ համար: Այդ նշանակությունը կամ չկա, կամ, եթե կա էլ, առնվազն կա որպես պոտենցիալ, հումք, ռեալ պոլիտիկի դաշտից դուրս, այլապես այն արդեն կունենար համապատասխան արձագանքներ: Սա, իհարկե, չի ենթադրում, որ մենք մեր բոլոր ձեռնարկներում պետք է բացառապես ֆիքսվենք ռուսական կողմի հնարավոր արձագանքների վրա, ոչ էլ նշանակում է, թե Ֆրանկոֆոնիան որևէ նշանակություն մեզ համար չունի: Բնականաբար ունի, հատկապես հիմա: Խնդիրն այլ է՝ հասկանալ ինչպիսին է այդ նշանակությունը, ինչպիսի սահմաններ ենք մենք դնում այդ նշանակությանը, ինչպես ենք պատրաստվում վարվել դրա հետ առաջիկայում: 

Հայաստանը գովազդելու, ֆրանկոֆոն միջավայրի համար այն հետաքրքիր դարձնելու առումով, բնականաբար, այն շատ կարևոր և, ըստ էության, ստացված միջոցառում էր: Բայց պետք է նաև անկեղծ ու ազնիվ լինել ու էմոցիոնալ բարձր չափաբաժինը չմատուցել որպես արտաքին քաղաքական հարթակում գրանցած խոշոր հաջողություն: Որովհետև ռեալ պոլիտիկի առումով միջոցառման արդյունքները առայժմ որևէ կիրառական նշանակություն չունեն: Այս հստակեցումը մեզ կօգնի ոչ միայն չզբաղվել ինքնախաբեությամբ ու չխառնել իրականն ու ցանկալին, այլև շանս կտա հասկանալ իրականի սահմաններն ու այն ցանկալի դարձնելու պրագմատիկ քայլերի շարքը: Այլապես մենք դատապարտված ենք զբաղվել ինքնախաբեությամբ, իսկ ինքնախաբեությունը հատկապես արտաքին քաղաքականության մեջ կարող է հղի լինել լուրջ վտանգներով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը