Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքապետի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել. ստանալու դեպքում կգնայի, բայց հրավիրված մարդկանց տեսնելուց հետո դուրս կգայի դահլիճից. Վ. Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

1992-1996 թվականներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վահագն Խաչատրյանը Հայկ Մարությանի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: Նախկին քաղաքապետը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավեր ստանալու դեպքում կգնար քաղաքապետարան, բայց միջոցառմանը հրավիրված մարդկանց տեսնելուց հետո դուրս կգար դահլիճից:

«Վիրավորվածության խնդիր չկա, ուղղակի ես չգիտեմ՝ ինչից ելնելով են հրավերներ ուղարկել, ինչ կարգով: Նախկինում ես էլ եմ զբաղվել այս ամենով և որքան տեղեկացված եմ, հատուկ կարգ գոյություն ունի և դրա համար համապատասխան մարմին կա քաղաքապետարանում»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին երդման արարողության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ բոլոր նախկին քաղաքապետերը հրավիրված են եղել միջոցառմանը:

 
«Ինձ մոտ նեղսրտվածություն կար երդման արարողությանը հրավիրված մարդկանց հետ կապված: Ես ինքս շատ վատ կզգայի, որ այդ մարդկանց կողքին մասնակցեի 2018 թ.-ի ազատ, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված ավագանու և քաղաքապետի Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը: Ես ինձ չէի պատկերացնի և չէի էլ ուզի այդտեղ լինել:  Ինձ համար անհասկանալի էր այդ մարդկանց լինելը: Հրավերը լինելու դեպքում որևէ առիթ չէի ունենա մերժելու, բայց եթե այդ մարդկանց հետ լինեի, հաստատ դուրս կգայի դահլիճից: Այդ մարդկանց գաղափարների, այդ մարդկանց ստեղծած Հայաստանի դեմ ես պայքարել եմ»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետը նշում է, որ խոսքը երդման արարողությանը ներկա և՛ քաղաքական գործիչների, և՛ մտավորականների մասին է:

«Պաշտոնյաների դեպքում արարողակարգային խնդիր կա, դա էլի ընկալելի է: Անկախ իմ քաղաքական հայացքներից, իմ անձնական մոտեցումներից, այդ մարդիկ որպես պետական ինտիտուտ ներկայացնող, պետք է մասնակցեին, դրանք ոչինչ, բայց այնտեղ մարդիկ կային, որոնց մասնակցությունն ինձ համար որևէ ձևով ընկալելի չէ: Այդ մարդիկ հակառակն են արել բոլոր առիթներով, գովաբանել են և ողջունել են այն, ինչը կատարվել է այս 20 տարիների ընթացքում ՀՀ-ում, հատկապես դա վերաբերում է մտավորականներին:

Այդ մարդիկ, նախ և առաջ, պետք է պատասխան տան ոչ թե իրավական, այլ բարոյական դաշտում: Այդ ի՞նչ կատարվեց, որ ամիսներ առաջ ձոներ էիք նվիրում նախկին իշխանավորներին, այդ թվում՝ նախկին քաղաքապետին, հիմա էլ ոգևորությամբ, երազանքներով, մեծ սպասումներով ողջունում եք: Այս առումով ես խորին շնորհակալություն պետք է հայտնեմ, որ ինձ չեն հրավիրել և երկընտրանքի առաջ չեն կանգնեցրել»,- նշեց նա:

Ներկա իշխանությունները հայտարարում են սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու մասին, բայց Վահագն Խաչատրյանը խոսքով՝ հանդուրժողականությունը չի նշանակում, որ պետք է սկզբունքները ոտնահարել:

«Ինձ նման ավելի հանդուրժող, խաղաղասեր մարդ քիչ կա, բայց կարծում եմ, որ մեր երազանքի ապագային հասնելը սկզբունքայնություն է պահանջում: Իսկ այդ սկզբունքայնության մեջ մտնում է այն, որ տարիներով իրենց դրսևորումներով արժեքներն ուղղակի սպանած մարդկանց պետք է հեռու պահել»,- ասաց նա:

 

 

 

Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ ՇարմազանովՄովսես Ոսկանյանն անհետ կորել է ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀեռախոսիս արխիվը ջնջեցի, չէի ուզում պատմություն դառնար․ Հակարի կամրջին ադրբեջանցիները ագրեսիվ էին հայերի նկատմամբ Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ Երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Կարևոր՝ ՌԴ-ում բնակվող հայերի համար․ վերահսկողությունը խստացվում է