Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարծում եք՝ անմահություն չկա՞. սխալվում եք

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Անմահությունը հորինվածք է, և անհնար է, որ լինի անմահ արարած:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ կա անմահ կենդանի: Դա Turitopsis Nutrikula գիտական անուն ունեցող մեդուզան է: 

Մեդուզաները պարզունակ աղեխորշավոր կենդանիներ են։ Սա նշանակում է, որ նրանց մարմինը բաղկացած է բջիջների երկու շերտից՝ էկտոդերմից և էնտոդերմից։ Դրանք կազմում են մի յուրօրինակ պարկ, որի ներսում գտնվում է կերը մարսող խոռոչը։ Այս խոռոչի ծայրին բերանն է։ Հովանոցի եզրերին և բերանի շուրջը գտնվում են շոշափուկները, որոնք ծառայում են որսը շոշափելու և բռնելու համար։ Շոշափուկները խիտ ծածկված են լինում խայթիչ բջիջներով։ 

Turitopsis Nutrikula–ն փոքր չափերով, գմբեթավոր գլխիկով (տրամագիծը 4–5 միլիմետր) հովանոցանման ծովային կենդանի է: Հովանոցի ծայրերից տարածվում են մի քանի շարքով տեղաբաշխված շոշափուկները, որոնց թիվը կյանքի ընթացքում տարբեր է լինում (սկսած 8 շոշափուկից կարող է հասնել մինչև 80–90–ի և անգամ մինչև 200–ի): 

Շոշափուկների ծայրերին գտնվող խայթող բջիջները օգնում են կենդանուն ինչպես որս բռնելու, այնպես էլ գիշատիչներից պաշտպանվելու գործում: Հայտնի են այս մեդուզայի թե՛ տարբերակված սեռային, թե՛ սինխրոն հերմոֆրոդիտ տեսակներ, այսինքն՝ կարող է մի առանձնյակը ինքն իրեն բեղմնավորվել կամ էլ հանդես գալ որպես արական կամ իգական տեսակ և բեղմնավորվել այլ առանձնյակի օգնությամբ: Բեղմնավորված սաղմի և թրթուրի զարգացման առաջին շրջանը ընթանում է մոր օրգանիզմի ներսում: 

Ի սկզբանե Turitopsis Nutrikula–ն տարածված է եղել Կարիբյան ծովում, բայց աստիճանաբար մեծացել է տարածվածությունը, և ներկայումս հանդիպում է համարյա բոլոր տրոպիկական և սուբտրոպիկական գոտիներում գտնվող ծովերում: Սկզբից համարվում էր, որ սա մեկ մոնոտոն տեսակ է, բայց հետագայում հայտնաբերվել են տարբերություններ ինչպես կառուցվածքի, այնպես էլ բազմացման տեսակետից, և համարվում է, որ կան Turitopsis Nutrikula–ի 10–ին մոտ տեսակներ:

Այս ցեղի մեդուզաները 1900–ականներին են գրավել գիտնականների ուշադրությունը:

Պարզվել է, որ սրանք անմահ են: Արդեն սեռահասուն դարձած մեդուզան ունակ է որոշակի պայմանների առկայության դեպքում նստել ծովի հատակին և վերածվել խիտինային ծածկույթով (կուտիկուլայով) ծածկված պոլիպի: Այս կերպարանափոխությունը իրականացնում են մեդուզայի սովորական՝ սոմատիկ բջիջները: Այնուհետև խիտինային ծածկույթի տակ մեդուզան վերածնվում է՝ վերածվելով երիտասարդ մեդուզայի: Ընդ որում, այս կերպարանափոխությունը նույն մեդուզան կարող է իրականացնել անսահման անգամներ, այսինքն՝ նրա մահը անհնար է, եթե կեր չդառնա այլ գիշատիչ կենդանու: Լաբորատոր պայմաններում հաջողվել է գործարկել մեդուզայի այս կերպարանափոխության պրոցեսը ջրի ջերմաստիճանի կա՛մ աղի պարունակության կտրուկ փոփոխությամբ, կա՛մ երկար ժամանակով չկերակրելու, կա՛մ էլ մեխանիկական վնասվածքներ հասցնելու միջոցով:

Սա այն դեպքն է, երբ, ինչպես ասում են, մեծությունը կապ չունի: Այս փոքրիկ արարածը անմահ է: Բայց սա էլ իր բացասական կողմն ունի: Ցանկացած արարած վաղ թե ուշ մահանում է և կորցնում իր կյանքը, իսկ այս մեդուզան եթե դարձավ գիշատիչի կեր՝ ոչ թե կյանքն է կորցնում՝ այլ անմահությունը, որը ավելի ցավալի է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին