Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թեժ աշուն, ցուրտ ձմեռ, սպասելիքների գարուն.հեղափոխության ամենաբարդ փուլն սկսվեց. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Խորհրդարանական արտահերթ ընտրություների անցկացումը դեկտեմբերին այլևս փաստացի իրողություն է: Քաղաքական դաշտում ներկա ուժերն ու սուբյեկտները այս կամ այն կերպ միաձայն ընդունել են այդ ընտրությունների անցկացումը որպես փաստ: Ու չնայած ընտրությունները տեղի են ունենալու ձմռան սկզբին, բայց նախընտրական շրջանը՝ իրեն բնորոշ վայրիվերումներով, համընկավ աշնան հետ, որն ակնհայտորեն թեժ է լինելու:

Ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններով ստեղծված քաղաքական ոչ ներդաշնակ վիճակը, ըստ էության, մոտենում է իր հանգուցալուծմանը՝ իշխանությունն այլևս ամբողջականացվելու է: Քաղաքական ճգնաժամի, հնարավոր ռիսկերի չեզոքացման առումով սա, բնականաբար, կարևոր քայլ է: Բայց միաժամանակ պետք է գիտակցել, որ իշխանության ամբողջացում չի նշանակում, թե հեղափոխությունը և հեղափոխությամբ ստեղծված նոր իրավիճակը միանշանակորեն ավարտել են իրենց առաքելությունը կամ հաջողել են: Ավարտվում է հեղափոխության փուլերից միայն մեկը՝ իշխանության ամբողջական անցումը և սկսվում է լրիվ այլ, որակապես այլ մեխանիզմներ պահանջող փուլ՝ իշխանությունն իրացնելու փուլը:

Շատերը պնդում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում դրսևորվող շտապողականության պատճառը ցուրտ ձմռան օբյեկտիվ դժվարություններից, ամանորյա լեփ–լեցուն սեղաններից հետո փետրվարին սպասվող խումհարից խուսափելն է: Դժվար է ասել, արդյո՞ք այս կենցաղային, բայց այնուամենայնիվ կարևոր մոտիվը դեր ունեցել է արտահերթ ընտրություններն արագ անցկացնելու գործում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է՝ հեղափոխության հաջորդ փուլը՝ իշխանության իրացման փուլը, համընկնելու է ցուրտ ձմռան և տաք, բայց միաժամանակ սպասելիքներով առատ գարնան հետ:

Ընդ որում, այս անգամ սպասելիքները լինելու են բոլորովին այլ բովանդակությամբ, քան նախկինում էին: Եթե ապրիլ–մայիս ամիսներից ու դրանից հետո իշխանությունից եղած սպասելիքներն առավելապես կապված էին հին համակարգի դեմոնտաժի ու իշխանության ամբողջական ստանձնման հետ, ապա արդեն արտահերթ ընտրություններից հետո սպասելիքների որակն ու բաղադրությունն էականորեն փոխվելու են: Փոխվելու է նաև այդ սպասելիքների չափաբաժինը: Եթե մինչ այս սպասելիքները ու դրանց իրականացումն արտահայտվում էին հակահեղափոխության վտանգները չեզոքացնելու գործում, որտեղ սպասելիք ունեցողներն ու այդ սպասելիքները արդարացնողները գտնվում էին նույն ճամբարում , ապա այսուհետ, երբ հեղափոխությունը կստանա ամբողջական տեսք, իսկ հակահեղափոխությունը կամ այն, ինչ դրա տակ է հասկացվում, կդառնա մարգինալ, սպասելիքներ ունեցողներն ու դրանք բավարարելու առաքելություն ստանձնածները հայտնվելու են դեմ առ դեմ:

Հետևաբար թվացյալ հանգստությունն ու երանությունը, որն այժմ առկա է հեղափոխության, դրա իրականացնողների ու համակիրների շրջանում և որի առիթը արտահերթ ընտրություններն են, պետք է սահմանափակվի հենց արտահերթ ընտրության փաստով ու չտարածվի դրան հաջորդող ժամանակաշրջանի վրա, որովհետև ընտրությունների հաջորդ օրը սկսվում է հեղափոխության կամ նոր իշխանության գործունեության ամենաբարդ փուլը:

Գուցե առաջին հայացքից թվա, թե որևէ բարդություն չկա, որովհետև չկան այն ստեղծող հակահեղափոխականները: Գուցե խաբկանք ստեղծի այն վիճակը, երբ չեն լինի ցնցումներ ու հետևաբար չի լինի դրանց օպերատիվորեն արձագանքելու կարիք՝ փողոցներում և հրապարակներում: Բայց ոչ այդ ակներև խնդիրների, ոչ հակահեղափոխականների բացակայությունը չպետք է ստեղծի տպավորություն, թե Հայաստանում ամեն բան լավ է: Հենց այստեղ է նոր շրջափուլի դժվարությունը: Առաջին հայացքից անտեսանելի, ամենօրյա, առօրեական, կենցաղային, համակարգային խնդիրները տեսնել ու լուծել դրանք, լուծել ամենօրյա, հաճախ գուցե ձանձրալի, դրայվից ու հանրահավաքային ռիթմից զուրկ աշխատանքով: 

Եվ այս իմաստով հասարակության սպասելիքները այլ են լինելու, քան նախկինում էին: Ավելին՝ սպասելիքները բաժանվելու են բազմաթիվ մանր սպասելիքների, ամեն խավ, ամեն խումբ ունենալու է առանձին վերցրած իր կոնկրետ սպասելիքները: Ու սրան արդեն դժվար կլինի պատասխանել հակահեղափոխության մարտահրավերների դեմ պայքարելու կոչով: Ընտրություններն, ի վերջո, ամենազոր չեն: Դրանք, իհարկե, կարող են լուծել իշխանության ամբողջական իրացման առջև ծառացած խոչընդոտները լիկվիդացնելու խնդիրը: Բայց դրանք չեն լուծում իշխանության իրացման որակը: Այդ խնդիրը լուծվում է անկախ ընտրություններից: Ունի՞ նոր իշխանությունը քաղաքական այնպիսի օրակարգ ու բովանդակություն, որը պատրաստվում է հրամցնել առաջիկա ամիսներին, ունի՞ այնպիսի օրակարգ, որը արդեն կապված չի լինի բացառապես հնի մերժման, հնի հնարավոր ռևանշի դեմ պայքարի հետ: Սրանք հիմա գուցե ոչ մոդայիկ հարցեր են, առաջին հայացքից անկարևոր, բայց հարցեր են, որոնք անխուսափելիորեն դրվելու են արտահերթ ընտրություններից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է