Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մայրիշխանություն. ի՞նչ է այն և ինչո՞ւ էին տղամարդիկ «ազատ թռչուն»

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Քարե դարում տարածված է եղել մայրիշխանությունը, ինչը նշանակում է, որ ցեղի առաջնորդները եղել են կանայք, և նրանք են որոշել ամեն ինչ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Մայրիշխանությունը կամ գինեկոկրատիան, որպես հասկացություն, իրոք հնում եղել է, բայց դա չի նշանակում, որ կանայք են եղել առաջնորդներ և հարցեր որոշողներ: Ընդամենը սերնդի հաջորդականությունը այն ժամանակ որոշվել է մայրական գծով և ունեցվածքն էլ ժառանգվել է այդկերպ:

Մայրիշխանության՝ որպես պետական կառավարման ձևի վարկածը առաջացել է 18– րդ դարում մի շարք հետազոտողների կողմից (Լիֆատո, Բախոֆեն, Մորգան և այլն): Ըստ վարկածի, ենթադրվում էր, որ քարե դարում հավաքչությունից հողագործության անցնելու վաղ շրջանում աճել է կնոջ դերը, քանի որ սովորաբար կանայք զբաղվել են հավաքչությամբ, իսկ տղամարդիկ՝ որսորդությամբ: Հողագործության զարգացումը բարձրացրել է կնոջ դերը, քանի որ սկզբնական շրջանում հողագործությամբ զբաղվում էին առանց գործիքների, և դա ծանր աշխատանք չէր: Հետագայում հողագործության առավել զարգացումը ստիպել է դրանով զբաղվել տղամարդկանց, որը և իջեցրել է կնոջ դերը: Միևնույն ժամանակ այդ ժամանակաշրջանին վերագրվող բնակատեղերի և գերեզմանների հնէաբանական պեղումները պարզել են, որ կանանց գերեզմանները ավելի ճոխ են, առկա են զարդեր և գործիքներ: Այդ ժամանակաշրջանին վերաբերող համարյա բոլոր փղոսկրյա մանրաքանդակները կանանց են պատկերում և ոչ թե տղամարդկանց. սա ևս հաստատում է մայրիշխանության վարկածը: 

Ներկայումս գիտնականները այն կարծիքին են, որ մայրիշխանությունը չի եղել կառավարման ձև, այն ուղղակի կանանց համար նախատեսել է որոշակի առավելություններ. օրինակ, ինչպես նշեցինք, սերնդի հաջորդականությունը և ժառանգությունը որոշվել է մայրական գծով: Իսկ ցեղի կառավարումը իրականացրել են ցեղի առողջ և ուժեղ տղամարդիկ, որոնք էլ որոշել են, թե որտեղ բնակատեղի դնեն, ինչպես և ինչ կենդանի որսան և այլն: Հարցն այն է, որ այն ժամանակ չի եղել ընտանիք՝ կազմված տղամարդուց և կնոջից: Եղել է կա՛մ խմբակային ամուսնություն (ցեղի բոլոր տղամարդիկ կարող էին ամուսնական կապ ունենալ ցեղի բոլոր կանանց հետ), կա՛մ հյուրային ամուսնություն (ցեղի մի տղամարդը որոշակի ժամանակով ամուսնական կապի մեջ է ցեղի մի կնոջ հետ՝ նույնիսկ երեխա ծնվելու դեպքում առանց նրան պահելու պարտավորությունների), կա՛մ էլ պոլիգամիկ ամուսնություն (բազմակնություն՝ մեկ տղամարդը ամուսնացած է մի քանի կանանց հետ, և բազմայրություն՝ մեկ կինը ամուսնացած է մի քանի տղամարդկանց հետ): Փաստորեն այն ժամանակ անհնար էր որոշել, թե ով է երեխայի հայրը, այսինքն՝ սերնդի հաջորդականությունը որոշվում էր մայրական գծով (հրեաների մոտ ևս ներկայումս այդպես է), երեխան մեծանում է և գիտի միայն, թե ով է իր մայրը. նա ներկայանալիս տալիս էր իր և մոր անունները, որ իրեն ճանաչեն, ու պարզ է, որ նա մոր արձանիկը կքանդակեր, իսկ մահվան դեպքում էլ շքեղ հուղարկավորություն կկազմակերպեր: Միևնույն ժամանակ ունեցվածքին տիրապետում էր միայն կինը, տղամարդը ազատ թռչուն էր, նա սերունդ չուներ, որ նրան ունեցվածք ժառանգի, մահից հետո նրա ունեցվածքը մնում էր ցեղին և իմաստ չուներ այն կուտակել: Միևնույն ժամանակ կրոնական հավատալիքների զարգացմանը զուգընթաց տրամաբանորեն առաջին աստվածները պետք է լինեին կնոջ տեսքով: Եվ այդպես էլ եղել է տարբեր ժողովուրդների մոտ՝ գերագույն աստվածը եղել է Մայր–աստվածը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն