Չինաստանում կինը սպանել է 2 երեխային և ինքնասպան եղել ամուսնու կողմից սեփական «մահը կեղծելուց» հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինացի տղամարդը, որը կեղծել էր իր մահն ապահովագրական հատուցում ստանալու համար, հանձնվել է ոստիկանությանը:
Այս մասինհայտնում է BBC-ն՝ նշելով, որ տղամարդու մահվան բեմադրությունից հետո նրա կինը սպանել է իրենց երկու երեխային և ինքնասպան եղել:
34-ամյա չինացին մահացած էր համարվում այն բանից հետո, երբ նրա մեքենան հայտնաբերվել էր գետում, թեև նրա մարմինը չէր գտնվել:
Ինչպես նշվում է, տղամարդը կնոջը չէր պատմել իր ծրագրի մասին, ինչի պատճառով էլ վերջինս մտածել էր, որ ամուսինը մահացել է:
Կինն օնլայն գրառում է կատարել ինքնասպանության մասին և երեխաների հետ նետվել լճակը:
Միջադեպից հետո տղամարդն անցյալ ուրբաթ հանձնվել է ոստիկանությանը Հունան նահանգում: Նա ձերբակալվել է խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, ում անունը չի նշվում, սեպտեմբերին ապահովագրական գործարք էր կնքել, որի արժեքը կազմում էր1 մլն յուան ($145,000), որի մասին, սակայն, կինը դարձյալ տեղյակ չի եղել: