Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շատերի ձգտումը՝ անդամագրվելու ՔՊ-ին, օբյեկտիվ է. հարցն այն է, թե որքանով ՔՊ-ն կամք կունենա չվերածվելու ՀՀԿ-ի. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը օբյեկտիվ է համարում այն միտումները, որ բոլոր քաղաքապետերը, գյուղապետերը, կառավարության անդամները, գործարարները ձգտում են անդամագրվելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Ըստ նրա՝ այստեղ հարցն այն է, թե ՔՊ-ն ինչքանով կարող է խուսափել հերթական իշխանության կուսակցության վերածվելուց:

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետը համաձայնեց, որ կա միտում, ինչպես ժամանակին շատ ՀՀՇ-ականներ անդամագրվեցին ՀՀԿ-ին, այնպես էլ շատ ՀՀԿ-ականներ  իշխանությունում տեղ գտնելու համար կփորձեն անդամագրվել ՔՊ-ին:

«Թե որքանով ՔՊ-ն կամք կունենա դա թույլ չտալու և չվերածվելու ՀՀԿ-ի, արդեն կախված է իրենցից, իրենց հոգեբանությունից և որոշակի կառուցվածքային փոփոխություններից: Եթե նրանք կարողանան դա անել՝ չեն վերածվի, բայց  համենայնդեպս միտում կա»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ օբյեկտիվ պատճառները մի քանիսին են. «Առաջինը հանրության հոգեբանության մեջ է, և´ գործարարները, և´ գործազուրկ մարդիկ ուզում են դառնալ ՔՊ անդամ, աշխատանք գտնել հին սովորության համաձայն, պայմանավորվածությունների միջոցով և բիզնես շահերն առաջ տանել, այսինքն՝ դա այն մթնոլորտն է, որը գոյություն ունի հասարակության մեջ: Մյուս կողմից, ՔՊ-ն արդյոք կգնա՞ կառուցվածքային փոփոխությունների, և օրինակ՝ արտահերթ ընտրություններից հետո վարչապետը հրաժարվի կուսակցության ղեկավար լինելուց»,-ասաց նա:  

Հաջորդ պահանջվող քայլերից է այն, թե արդյոք ՔՊ-ն ընտրություններին մասնակցության ցուցակները կկազմի՞ բաց-հրապարակային՝ կուսակցության անդամների մասնակցությամբ, և նրանք կընտրե՞ն կուսակցության անդամների տեղերը ցուցակում: «Այսինքն՝ արդյոք ներկուսակցական ժողովրդավարության էլեմենտներ կլինեն, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ դա պարզ կլինի մոտակա ժամանակներում:

Հաջորդ կարևոր դիտարկումը, ըստ քաղաքագետի, այն է, որ տեսնում ենք նշանակումներ են լինում, որոնց հանրությունը միանշանակ չի ընկալում: «Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետի նշանակումը, արդյոք մենք կտեսնե՞նք, թե կուսակցության անդամները կամ կառավարության անդամները նույնպիսի կարծիք կհայտնե՞ն, որ իրենք էլ համաձայն չեն, թե վերևից եկող որոշումներն իրենց համար միանշանակ են, այսինքն՝ ներկուսակցական վերևի խաղացողների միջև դեբատները հանրային կլինեն, թե ոչ»,-ասաց նա:

Ըստ այդմ էլ Ստեփան Դաինելյանը նշեց, որ այդ պարագայում ՔՊ-ն ունի զարգացման երեք տարբերակ՝ կա´մ հստակ աշխարհայացք է որդեգրում ու դրա հիման վրա պետության զարգացման նախագիծ է ներկայացնում` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բաժիններով,  կա´մ այդ զանգվածը սկսում է կոռուպցիայով զբաղվել, ինչը մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ ունի, կա´մ էլ այդ մարդկային զանգվածը կփլուզվի ցեմենտող նպատակի, նախագծի ու գաղափարի բացակայության պատճառով:

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ