Ադրբեջանի ԱԳՆ-ը մտադիր է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության լրագրողներին ներառել «սև ցուցակում» Արցախ այցելելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ԱԳՆ-ը մտադիր է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության անդամ երեք լրագրողի, որոնք այցելել են Արցախ, ներառել այն անձանց ցանկում, որոնց մուտքը հանրապետություն անցանկալի է:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունից:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմը «կազմակերպել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության մի քանի անդամի անօրինական այցն ադրբեջանական օկուպացված տարածքներ»: «Այդ անօրինական ուղևորությանը մասնակցած Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Հադիջա Ռիդուան կընդգրկվեն անցանկալի անձանց ցանկում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այս շաբաթ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն-գրատա» էր ճանաչել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, գրող Լյուդմիլա Ուլիցկայային և «Վերա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսերին, որոնք Արցախ էին այցելել Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում: