Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քոչարյա՞նն է իրենից հեռացնում ՀՀԿ–ին, թե՞ հակառակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Արսեն Սահակյան) գրում է.

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու, ընդ որում՝ զրոյից, այլ ոչ թե վերականգնելով այն, «ինչը երբևէ եղել է»: Այս հայտարարությունն ինքնին ոչ այնքան քաղաքական հայտ է, որքան քաղաքական մեսիջ: Փաստացի Ռոբերտ Քոչարյանը այսպիսով իրենից հեռացնում է դաշտում գործող կամ գործած բոլոր կուսակցություններին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ փաստացի այդ կուսակցություններին ապահովագրում է իր անվան հետ կապելուց: Խոսքն, անշուշտ, առաջին հերթին ՀՀԿ–ի մասին է, քանի որ մյուս ուժի՝ ՀՅԴ–ի մասին հազիվ թե ճիշտ է օգտագործել «վերականգնել» բառը: Հաշվի առնելով, որ ՀՀԿ–ի որոշակի հատվածի հետ կապված անընդհատ շրջանառվում էր Քոչարյանի անունը, այս հայտարարությամբ փաստացի երկրորդ նախագահը հրաժարվում է ՀՀԿ–ից, իսկ ՀՀԿ–ին ձերբազատում է իր անունից: Ավելին, ըստ էության հայտարարում է, որ ՀՀԿ–ն իրականում չկա: Թե ում է ավելի ձեռնտու այս տարանջատումը, ով է իրականում ումից մաքրվում, չափազանց հարաբերական է, քանզի թե՛ Քոչարյանի, թե՛ ՀՀԿ–ի ռեյտինգն այսօր աննկարագրելի ցածր է, եթե նուրբ արտահայտվենք: Ոչ պակաս հետաքրքիր է Քոչարյանի հաջորդ ձևակերպումը. «Ոմանք, իհարկե, պետք է լինեն հին թիմից՝ մարդիկ, որոնց ճանաչում ես և որոնց հետ աշխատել ես: Սակայն, ի վերջո, անհրաժեշտ է հիմնվել նոր սերնդի վրա, ինչը հեշտ չէ և ժամանակ է պահանջում»: Այստեղ առկա է միանգամից երկու մեսիջ: Նախ, այսպիսով փաստացի ակնարկում է, որ դեռևս լուրջ ազդեցություն ունի «հների» նկատմամբ, այդ թվում՝ ՀՀԿ– ականների ու ՀՀԿ–ից վերջերս հեռացածների, մյուս կողմից փորձ է անում ցույց տալ, որ ինքը նաև երիտասարդության շրջանում ունի աջակիցներ: Առաջին կետի հետ կապված առանձնապես քննարկելու թեմա էլ չկա, իսկ թե որքանով է Քոչարյանը իրավացի երկրորդ մասով, ժամանակը ցույց կտա: Առավել ևս, որ ակնհայտորեն նա չի հասցնի մասնակցել առաջիկա ընտրություններին, ինչի մասին, ի դեպ, հենց ինքն էր ասել օրեր առաջ: .

Քոչարյանի հայտարարության ֆոնին ուշագրավ է նախկին պատգամով Լյովա Խաչատրյանի թիմալքությունն ու հայտարարությունը՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Դժվար է ասել՝ արդյոք խոսքը տարբեր ուժեր ստեղծելու մասի՞ն է, թե՞ ի վերջո նույն դաշտի շուրջ է խոսակցությունը: Ավելի հավանական է, որ տարբեր կուսակցությունների մասին լինի խոսքը՝ հաշվի առնելով Լյովա Խաչատրյանի հետ միասին այդ նոր ստեղծվող ուժի շուրջ շրջանառվող անուններն ու դրանց առնչակցությունը այլ, հատկապես ֆինանսապես առավել «թափով» անձանց հետ:

Վերջապես, դարձյալ վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ենթադրելի է, որ ՀՀԿ–ում ի վերջո կհաղթի առավել պրագմատիկ ու գաղափարական թևը, որը հակված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին