Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակման եւ հարգանքի տուրք մատո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
2019 թվականի առաջին կիսամյակում 98 վարորդներ ոչ սթափ վիճակու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը․ ՄԻՊ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հակառակորդը հրադադարի ռեժիմը մեկ շաբաթվա ընթացքում խախտել է ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Արդյո՞ք վնասակար է խոզի մսի խորոված ուտելը

Մենք գիտենք, որ...

Խոլեսթերինի բարձր պարունակությունը օրգանիզմում վատ նշան է և նշանակում է, որ հնարավոր է զարգանա աթերոսկլերոզ, իսկ որպես հետևանք՝ ինսուլտ և ինֆարկտ, իսկ խոլեսթերինի բարձր պարունակությունը կարելի է կարգավորել սննդակարգով:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ խոլեսթերինի բարձր մակարդակի առկայությունը օրգանիզմում այնքան էլ կապված չէ վատ սովորությունների հետ՝ օրինակ խոզի մսի խորոված շատ ուտելու հետ, և դա չի նշանակում, որ մարդը հիվանդանալու է: Այն, որ ճարպերի մեծ քանակի օգտագործումը իբր թե նպաստում է օրգանիզմում խոլեսթերինի մակարդակի բարձրացմանը, մեղմ ասած, ճիշտ չէ: Իրականում մեր օրգանիզմն ինքը խոլեսթերին է արտադրում լ յարդում, և այդ քանակը, ոչ ավել ոչ պակաս, կազմում է օրգանիզմում առկա խոլեսթերինի 80 – 90% –ը, անկախ նրանից՝ դու միայն կարագ ես ուտում, թե միայն գազար: Այսինքն, դիետան կարող է միայն աննշան կարգավորել օրգանիզմի խոլեսթերինի քանակը՝ ընդամենը 10– 20%– ով: Իսկ մարդկանց թվում է, թե ինչքան քիչ է խոլեսթերինի պարունակությունը արյան մեջ, այնքան ինքն առողջ է, և որ խոլեսթերինը ինչ–որ թույն է: Իրականում խոլեսթերինի պարունակությունը արյան մեջ նորմայում պետք է կազմի 3,6 մմոլ/լ–ից 7,8 մմոլ/լ–ի. տեսեք, թե ինչ զգալի ինտերվալ է: Տարբեր երկրներում առողջապահական կազմակերպությունների կողմից ընդունված՝ խոլեսթերինի նորման ևս տարբեր է, այսինքն, եթե դու «հիվանդ» ես Հայաստանում, ապա, ասենք, Գերմանիայում կարող ես նույն տվյալներով առողջ համարվել: Բացարձակ սխալ է նաև այն մտածողությունը, որ ինչքան ցածր է խոլեսթերինի պարունակությունը, այնքան լավ: Լրիվ ընդհակառակը. խոլեսթերինի 3 մմոլ/լ–ից պակաս լինելը ինչ–որ հիվանդության վտանգի առավել ռեալ ահազանգ է: 

Լինելով ճարպային միացություն՝ խոլեսթերինը կյանքի համար կենսական կարևոր նյութ է: Որպես ճարպային նյութ, արդեն իսկ պարզ է, որ դրա առավել զգալի քանակություն լինում է ճարպերում, որոնց մեծ քանակի օգտագործումն էլ մեր ուշադիր բժիշկները խորհուրդ չեն տալիս: Այն մասնակցում է սեռական հորմոնների ստեղծմանը (էստրոգեն, պրոգեսթերոն, տեստոսթերոն), որոնց անբավարարությունը, ի դեպ, բերում է ամլության , «տղամարդկային ուժի» կորստի և դաշտանային ցիկլի խանգարման: Սրանից բացի, այս նյութը բազմաթիվ այլ ֆունկցիաներ ունի: Խոլեսթերինը օրգանիզմում շրջանառվում է սպիտակուցային միացության տեսքով: Համարվում է, որ կա «լավ խոլեսթերին» և «վատ խոլեսթերին», այսինքն, վատը նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ լավը, ընդհակառակը, կանխում է այն: Իրականում այդ վատ խոլեսթերինի բարձր քանակության առկայությունը օրգանիզմում ընդամենը աթերոսկլերոզի զարգացման տեսակետից վտանգավոր գործոններից մեկն է, ուշադրություն դարձրեք՝ ընդամենը մեկը: Աթերոսկլերոզը զարկերակների խրոնիկ հիվանդություն է, որն աստիճանաբար հանգեցնում է դրանց լուսանցքի նեղացման և ֆունկցիայի խանգարման, որը առաջանում է զարկերակի պատի վնասման արդյունքում առաջացող հյուսվածքային հաստացումների (խոլեսթերինային կուտակումների) պատճառով։ Սովորության համաձայն, այս հիվանդության պատճառ համարում են խոլեսթերինը, ինչը, իհարկե, սխալ է: Իսկական պատճառը զարկերակի պատի վնասումն է բազմաթիվ, նույնիսկ անհայտ պատճառներից, իսկ խոլեսթերինի կուտակումը դրա երկրորդային արտահայտությունն է, ընդ որում՝ քանի որ արյան մեջ միշտ կա խոլեսթերին, անկախ նրանից, թե ինչ ենք ուտում, միևնույն է՝ այդ կուտակումները վաղ թե ուշ կառաջանան, եթե առկա է զարկերակի պատի վնասում: 

Առողջ եղեք...

Կամո Խաչիկյան

 

website by Sargssyan