Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է վարչական տույժեր նշանակվեն». առաջարկ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվելու է տուգանային 9 բալանոց համակարգը: Տարբեր խախտումների դեպքում վարորդը որոշակի միավոր կկորցնի, իսկ, օրինակ, երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու պարագայում կկորցնի իրեն տրված 9 միավորն ու որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Փաստ»–ի հետ զրույցում դրական որակեց նախագիծը: 

«Ներկայումս նման համակարգ է գործում 22 երկրներում: Այդ թվում, այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին, օրինակ, Կանադան է: Արդյունքում այդ երկրներում վթարները և խախտումները բավականին քիչ են: Այսինքն՝ կա փաստ, որ այս համակարգն արդյունավետ է, և բացի դրական արդյունքից որևիցե խնդիր այն չի ստեղծել: Զոհերի և ՃՏՊ–ների ցուցանիշները նվազել են մոտ 60 տոկոսով, ինչը լուրջ արդյունք է: Մեր երթևեկության մեջ շատ են խախտումներ անող վարորդները, պատճառների մասին բազմիցս է խոսվել՝ սկսած վարորդական իրավունք գնելուց մինչև վարորդական գիտելիքներ չունենալը: Այս նոր ներդրումը նման վարորդներին հնարավորինս զերծ է պահելու երթևեկությունից: Բալային համակարգը չի խստացնում, կարելի է ասել, որ շատ մեղմ տուգանքներ է սահմանում՝ ֆինանսական բեռն է իջեցվել: Սա փաստում է, որ ՃՈ–ն վարորդներին որպես տուգանելու օբյեկտ չի մոտենալու, և առաջնային է լինելու երթևեկության անվտանգությունը, վարորդների կարգապահությունը»,–ասաց նա՝ հավելելով, որ, ըստ նախագծի, վարորդներն ավելի քիչ գումարով են տուգանվելու, բայց միավորը կորցնելու դեպքում կարող են զրկվել վարորդական իրավունքից:

«Խախտումների հետևանքով մեզ մոտ վթարների քանակը զգալի ավելացել է: Այս տարի ցավալի թվեր են արձանագրվում, նախորդ տարիների համեմատ գերազանցվում է զոհերի թիվը: Իսկ յուրաքանչյուր վթարի հիմքում անվտանգության կանոնները չպահպանելն է: Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ նախատեսվող նոր համակարգը ավելի մեղմ է, քան շատ եվրոպական երկրներում: Օրինակ՝ մեզ մոտ խմածության նվազագույն թույլատրելի չափը շատ բարձր է, քան այլ երկրներում: Նախատեսվող համակարգն ավելի մեղմ է, բայց այսպիսով փորձ է արվում, որ վարորդներն իրենք իսկ ապացուցեն, որ համակարգն իր մեջ դաստիարակչական միտում ունի»,–նշեց նա:

Ս. Ղահրամանյանը շեշտեց, որ, այդուհանդերձ, պատրաստվում է նախագծի վերաբերյալ որոշ առաջարկներ ներկայացնել. «Ցավոք, շատ խախտումների դեպքում միավորները չեն նվազում: Օրինակ է անվտանգություն գոտին չգցելը»: 

Հարցին, թե մեզ մոտ խախտումներն արվում են հիմնականում այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան, այդ դեպքում վերոնշյալ նախագծով որքանո՞վ է լուծվում խնդիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համամիտ եմ: Որտեղ կա տեսախցիկ, խախտումներ անողներն Աստծու գառ են, որտեղ չկա՝ չարիք են երթևեկության համար: Շատ եմ ցանկանում, որ ոստիկանությունը կամ ՃՈ–ն որևիցե հստակ մեխանիզմ առաջարկեն և քաղաքացիների տեսանյութերի հիման վրա վարչական տույժեր նշանակվեն: Այդ տույժերը պետք է նշանակվեն վարորդների նկատմամբ, ովքեր խախտում են արել, բայց տվյալ տարածքներում տեսախցիկներ չեն եղել: Սա ևս ընդունված է տարբեր երկրներում: Պետք է զարգացնել դա նաև մեզ մոտ, քանի որ թեև վերոնշյալը զգոնությունը որոշակիորեն կբարձրացնի, փոփոխություններ կբերի, բայց լիարժեք արդյունավետ չի լինի, որովհետև խախտումներ անողները առանց տեսախցիկների ճանապարհային հատվածում կրկին խախտումներ կանեն: Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է արձանագրություններ կազմվեն: Սա վարորդներին կպարտավորեցնի բոլոր տեղերում պահել այդ կանոնները»:

Հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս կաշխատի այդ մեթոդը՝ հաշվի առնելով մարդկանց մենթալիտետը, և արդյո՞ք վերահսկողության բեռն ավելի շատ չպետք է լինի հենց ՃՈ–ի վրա, նա պատասխանեց.

«Ներկայումս ՃՈ կարգախմբերի քանակը շատ սակավ է և, բնականաբար, կլինեն տեղեր, որոնք դուրս կմնան իրենց տեսադաշտից: Դրա հետևանքով մարդիկ ազատ կզգան և կանեն այն, ինչ իրենց հաճելի է, ոչ թե այն, ինչ օրենքն է թելադրում: Մյուս քաղաքացիների կողմից տեսանյութեր տրամադրելը նորմալ է: Իհարկե, կան մենթալիտետային հարցեր, բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ դիմացի կամ կողքի մեքենայի խախտում անող վարորդն այդ պահին հենց իր անվտանգությունն է վտանգում: Եթե բոլորն այս ձևով մտածեն, հնարավորինս քիչ խախտումներով երթևեկություն և բարեկիրթ վարորդներ կունենանք: Այդ դեպքում կունենանք խախտումներ, որոնք դիտավորյալ չեն անի, ինչպես հիմա, երբ մեծամասնությունը դիտավորյալ է անում: Մեծ հաշվով՝ վարորդները չհասկացան ՃՈ վարած մեղմ քաղաքականությունը, ինչի հետևանքով ունենք ցավալի դեպքեր, ՃՏՊ–ների ավելացած քանակ: Բացի այն վարորդներից, ովքեր խախտումներ են անում այն փողոցներում, ուր տեսախցիկ չկա, կան վարորդներ, որ անկախ նրանից՝ տեսախցիկ կա, թե՝ ոչ, միևնույն է, խախտում են անում: Սա մեծ խնդիր է»,–ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ նման վարորդների հետ պետք է զբաղվեն բժիշկներն ու հոգեբանները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանԹուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի ՆախիջևանԱրցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ) Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր