Տարածաշրջանում հերթական երկրաշարժն է արձանագրվել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գազ չի լինի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կկայանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 13.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ղալաթ կանի մեկը, ասի՝ կառավարությունը կոռումպացված ա. Նիկոլ Փաշինյան Տարածաշրջանում հերթական երկրաշարժն է արձանագրվել Սևանի թերակղզում ապամոնտաժում են ապօրինի կառուցված բացօթյա սրճարանը ՌԴ փոխվարչապետը վարակվել է կորոնավիրուսով Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը՝ այսօր Բելառուս նախկին հատուկ ջոկատայիններն աղբն են նետում իրենց համազգեստը. ԶԼՄ-ներ Գազ չի լինի Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը ԿԳՄՍՆ-ն ազդարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ բախվել է հինգ մեքենա, կա տուժած «Լայպցիգ» - «Աթլետիկո». Բուքմեյքերների կարծիքը Մայք Պոմպեոն չի բացառել պատժամիջոցների կիրառումը Բելառուսի նկատմամաբ Օգոստոսի 14-ին Երևան-Դոնի Ռոստով չվերթ կկայանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահին «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Պարտատոմսեր, դոլարներ. ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից: Տ. Խաչատրյանն այն ներկայացրել էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր վերոնշյալ նախարարության փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարարի պաշտոնից նա ազատվել էր իշխանափոխությունից 8 օր անց՝ մայիսի 16–ին, իսկ արդեն հոկտեմբերի 15–ին նախարար է նշանակվել: 

Ըստ նշված հայտարարագրի՝ նորանշանակ նախարարն ունի առանձնատուն, ավտոտնակ, բնակարան, 2 հողամաս, այգետնակ:

Հայտարարագրել   է նաև «MITSUBISHI OUTLANDER 2.9 L» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 27 000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:

Փոխնախարարի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 18170 ԱՄՆ դոլար, 3975 ԱՄՆ դոլար, 13600 եվրո, 137500 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները` 22 000 ԱՄՆ դոլար:

Նշված ժամանակահատվածում աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 2 710 000 ՀՀ դրամ: 

Տիգրան Խաչատրյանը 2016 թ. հոկտեմբերից եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ ը: Մինչ այդ՝ սկսած 1995–ից, նա ՀՀ ֆինանսների (հետագայում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի) նախարարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: 

Իսկ 2006–2016թթ. եղել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: 2008–2014թթ. եղել է Զարգացման հայկական գործ ակ ալության խորհրդի անդ ա մ , 2016թ.՝ Հա մ ա հայկ ա կան բանկ ի խորհրդի անդամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan