Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սևան քաղաքն այսուհետ կսպասարկի նորակառույց բարձրակարգ հիվանդանոց

ОБЩЕСТВО

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և այլ հյուրեր մասնակցել են Սևան քաղաքի նորակառույց բուժկենտրոնի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, բժշկական հաստատության բացման խոսքում Արսեն Թորոսյանը մեծապես կարևորել է մարզային հերթական ժամանակակից բուժհաստատության շահագործման մեկնարկն ու շեշտել, որ նորակառույց բարձրակարգ ԲԿ-ն Սևանի տարածաշրջանի շուրջ 40 հազար բնակչությանը կմատուցի որակյալ, մատչելի և արդի ծառայություններ:


 
«Ուրախ եմ, որ հետայսու առողջապահական ամենատարբեր հարցերի դեպքում սևանցիներն այլևս շենքային պայմանների ու տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով չեն խուսափի հենց հայրենի քաղաքում բուժում ստանալուց ու հնարավորություն կունենան սպասարկվել բազմապրոֆիլ ու ժամանակակից հիվանդանոցում: Մասնագետների վերապատրաստման միջոցով փորձ է արվել նոր որակ հաղորդել նաեւ մասնագիտական սպասարկմանը: Մեզ համար գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում եւ մարզերում, ու, հուսանք` սա մեր ամենալուրջ արդյունքներից մեկը կլինի»,-հայտարարել է Թորոսյանը:
 
Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրագործման ողջ ընթացքում ներդրված ջանքերի համար` թե Համաշխարհային բանկի, թե ԾԻԳ-ի, թե առողջապահության նախարարության նախկին ու այժմյան ներկայացուցիչներին: «Համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում մենք հայտարարելու ենք նաեւ Վանաձորի ու Արտաշատի նոր բուժկենտրոնների բացման մասին: Ընթացքում են եւս մի շարք քաղաքներում նոր բուժկենտրոնների կառուցման աշխատանքները»,-շեշտել է Թորոսյանը:
 
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն իր հերթին շեշտել է, որ սա Համաշխարհային բանկի միջոցներով Գեղարքունիքի մարզում կառուցվող երրորդ բժշկական կենտրոնն է` Գավառից ու Ճամբարակից հետո: «Ես հպարտ եմ այն աջակցության համար, որի շնորհիվ Գեղարքունիքի բնակիչները 2000թ.-ից սկսած Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծերի շրջանակներում ունեցել են 21 գյուղական ամբուլատորիա` կառուցված, վերանորոգված եւ հագեցած: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել առողջապահության նախարարության, մարզպետերի, համայնքապետերի հետ` առավելագույնի հասցնելու Հայաստանի հպարտ մարդկային կապիտալում ներդրումների արդյունքները»,-շեշտել է Բոսութղոն:


ՀԲ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում` ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի կողմից Սևանի նոր բուժկենտրոնի կառուցումը մեկնարկել է 2016թ. օգոստոսի 3-ին, ավարտին հասցվել այս սեպտեմբերի սկզբին: Սա 32 մահճակալանոց բազմապրոֆիլ հիվանդանոց է` թերապևտիկ և մանկաբուժական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինտենսիվ թերապիայի, ցերեկային ստացիոնար բաժանմունքներով և ծառայություններով: Նոր կենտրոնն ունի նաև ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա, անհետաձգելի բուժօգնության սրահ, օժանդակ այլ ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սար­­քա­վո­րումներով, կահույքով և բուժպարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտ­րա­­­ձայնային հետա­զոտ­ման սարք, վիրա­սրա­հի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազ­մա­ֆունկցիոնալ վիրահա­տա­կան սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհես­­տա­կան օդափոխության սարք, անզգայացման սարք, դե­ֆիբրիլյատոր, ժամանակակից լա­բո­րա­տոր սարքեր և ոչ միայն: Մի շարք սարքավորումների տրամադրումն ընթացքի մեջ է:
 
ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի կողմից իրականացվող վար­կա­յին ծրագրով Սևանի ԲԿ-ի կառուցման համար ներդրվել է 1 մլրդ 275,7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության միջոց­նե­րից` 255.1 մլն դրամ (20%), ՀԲ վարկային միջոցներից` 1 մլրդ 20.6 մլն դրամ (80%):
 
Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 47մլն դրամ,     
- Մասնաշենքի կառուցում` 895.5 մլն դրամ,
- Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում,
անձ­նա­կազ­մի ուսուցում` 275.5 մլն դրամ,            
-  Բժշկական կահույքի մատակարարում` 57.7 մլն դրամ:
 
Սևանում նոր արդիականացված ԲԿ ունենալու ծրագիրը կառավարությունը հաստատել է 2006-ին ընդունված, 2015-ին փոփոխված որոշմամբ, ըստ որի` Սևանի հիվանդանոցը և Սևանի պոլիկլինիկան միացվում են` դառնալով Սևանի ԲԿ` 60-ի փոխարեն 32 մահճակալով: Սևանի նոր ԲԿ-ի ստեղծման արդյունքում նախկին հիվանդանոցի շենքն ազատվել է և սեփականության իրավունքով տրամադրվել ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ին:   

Սևանի բուժկենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնա­կմախ­քով, բարձր սեյսմակայունությամբ, հիվանդանոցաշինության միջազ­գա­յին չա­փա­նիշ­ե­րին համապատասխանող կառույց է: Դրան կից կառուցվել է կաթ­սայատուն և էլեկտրաենթակայան, ջրամբար՝ 150 խորանարդ մետր տարողությամբ: Ապահովված են դիզելային գեներատոր, ինժեներական բոլոր ներքին ենթա­կա­ռուց­վածք­ները (տաք և սառը ջրա­մա­տա­կա­րարման, էլեկտրասնուցման ու ջեռուց­ման), մոնտաժ­վել են բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրա­կան ազդա­կան­չի, հակա­­հրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ­չա­յին ու հեռախոսա­կապի ներքին ցան­­ցերը: Կենտ­րոնի արտաքին տարածքը բարեկարգվել է` ասֆալ­տա­պա­տում, ար­տա­քին լուսավորություն, ցան­կա­պատում:

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ