«Իմ կողմից ազնիվ կլինի հեռանալը». Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Նա նաեւ նշել է.
«Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե ՛ր հիշողության մեջ:
Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:
Խաղաղություն մեր երկրին: Աստված բոլորիս պահապան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրեն, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Մնացականյանին առաջարկվել է զբաղեցնել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, նա համաձայնել է: