Ուղե­վար­ձի թան­կաց­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն ան­հե­թ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ապրիլի 23-ին՝ ներքին կարգով «փարթիների» շարք ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը կստանա՞ հրավեր ԱՄՆ-ից ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ԱՊՐԻԼԻ). Հարյուրից ավելի բերման ենթար... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Երևանում բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը

 

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում: Արարողությանը ներկա են եղել հյուրեր Երևանի Մալաթիա վարչական շրջանի աշխատակազմից, գործարար համայնքից, Բանկի hաճախորդներ:

«Մալաթիա» մասնաճյուղի բացմամբ Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երևանի տարածքում: Այստեղ  հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, ինչպես նաև գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով:

Մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9։30-17։00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 14:30-ը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաև «Զվարթնոց» մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով:

 

 2018թ ընթացքում Կոնվերս Բանկը գործարկել է ևս երկու մասնաճյուղ՝ Երևանում և Գյումրիում. գարնանը մայրաքաղաքի կենտրոնում  բացվել է «Երիտասարդական» մասնաճյուղը, իսկ ամռանը՝ տեղափոխությունից հետո, Շիրակի մարզկենտրոնում գործարկվել է «Գյումրի» մասնաճյուղը:


Աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները սրանով չեն սահմանափակվելու: Մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ծրագրում է վերաբացել ևս 2 մասնաճյուղ:

Նշենք, որ Կոնվերս Բանկը ներկայումս ունի 35 մասնաճյուղ, որից 15-ը տեղակայված են Երևան քաղաքում, իսկ 20-ը ՀՀ մարզերում և Արցախում:


website by Sargssyan