Էստոնիայում ոստիկանությունն արագությունը գերազանցող վարորդներին կոչ է արել գրանցվել որպես օրգանների դոնոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայի ոստիկանությունը սկսել է թռուցիկներ բաժանել արագ երթևեկության սիրահարներին՝ առաջարկելով նրանց օրգանների դոնոր դառնալ:
Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ոստիկանության և սահմանապահ ծառայության վարչությանը:
«Արագության թույլատրելի շեմը գերազանցող որոշ վարորդների վրա չի ազդում ո՛չ զրույցը, ո՛չ պատիժը: Այս թռուցիկների նպատակն է ստիպել վարորդին մտածել իր արարքի հնարավոր հետևանքների մասին: Եթե վարորդը որոշել է, որ արագության մշտական գերազանցումը կենսակերպ է, ապա մենք խորհուրդ ենք տալիս նրան կամավոր սկզբունքով իր օրգանները նվիրաբերել, եթե շտապելու արդյունքում նրա համար ծանր հետևանքներ տեղի ունենան», - հայտնել է վարչության աշխատակիցը:
Վերջինս ընդգծել է, որ դոնորական օրգանների մեծամասնությունը ստացվում է մարդկանցից, որոնք զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ: