Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի հետ կապված հարցերը չեն անցնում քաղաքական նախասիրությունների եզրերով. Արցախի ԱԺ նախագահը պնդում է՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն փոխվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունների, Արցախի ներքաղաքական իրավիճակի, Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով բանակցային սեղան վերադառնալու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարո՛ն Ղուլյան, ի՞նչ է փոխվել Հայաստան-Արցախ հարաբերություններում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Եթե կան փոփոխություններ, ապա ի՞նչ հարթությունում են դրանք: Ի՞նչ է փոխել ՀՀ նոր իշխանությունը Արցախ – ՀՀ հարաբերություններում:

-Շատ կարևոր է արձանագրել այն իրողությունը, որ անկախության տարիներին և բոլոր իշխանությունների օրոք հայկական երկու հանրապետությունների միջև փոխգործակցությունը գտնվել է պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ է տվել իրականացնել այն նպատակները, որոնք դրված են համահայկական օրակարգում:

Հայ ժողովրդի համար Արցախի հետ կապված հարցերը չեն անցնում քաղաքական նախասիրությունների կամ կուսակցական պատկանելության եզրերով:

Հարաբերությունների նույնպիսի մակարդակ ունենք նաև այսօր՝ ՀՀ նոր իշխանությունների օրոք, որն արտահայտվում է ինչպես բարձրագույն իշխանությունների, այնպես էլ պետական գործընկեր կառույցների միջև  համագործակցությամբ: Այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ ի դեմս Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության, մենք ունենք միասնական հայրենիք:

- Արցախում ներքաղաքական իրավիճակի լարման վտանգ տեսնո՞ւմ եք, Հայաստանում երբեմն նման կարծիքներ հնչում են Արցախում տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձություններից հետո, որ իրավիճակը սրվելու է: Նոր քաղաքական ուժեր, միավորումներ ստեղծվո՞ւմ են: Բացի այդ, կա՞ն տարաձայնություններ պետության ներկա ու նախկին իշխանությունների միջև:

-Արցախը, միջազգայնորեն չճանաչված լինելով հանդերձ, զարգացող ժողովրդավարական պետություն է, որտեղ հանրային ու պետական քաղաքականության այս կամ այն դրսևորում կարող է հանդիպել բնակչության որոշակի հատվածի դժգոհությանը: Քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը հրապարակային արտահայտելու միջոցով է նաև, որ հասարակությունը հնարավորություն ունի վերահսկողություն իրականացնել իշխանության մարմինների ու քաղաքական պատասխանատուների նկատմամբ:

Իհարկե, նման խնդիրներն անմիջապես հայտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում և պետական մարմինները արձագանքում ու աշխատում են դրանց լուծման ուղղությամբ: Այստեղ տեղին եմ համարում ընդգծել, որ մեր հանրությունը շատ զգայուն է նման խնդիրների արհեստական շահարկումների և ավելորդ լարվածություն ստեղծելու փորձերի հանդեպ:

Պետք է միայն ողջունել նոր կուսակցությունների և նախաձեռնող խմբերի ստեղծումը, հատկապես սպասվող ընտրություններից առաջ: Հենց նույն կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և մամուլը մեծ դեր ունեն սոցիալական տարբեր խմբերի ձայնը ավելի լսելի դարձնելու, երկրի զարգացմանը մասնակցելու գործում:

-Պարո՛ն Ղուլյան, Հայաստանի հին ու նոր իշխանությունները, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հայտարարել են, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման համար բանակցային սեղան պետք է վերադառնա նաև Արցախը: Նախ, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, կա՞ն հիմքեր և իրատեսակա՞ն է, որ մեկ օր Արցախը կվերադառնա բանակցային սեղան, ի՞նչ է փոխվել այս ուղղությամբ, որ դա իրատեսական լինի:

-Նախորդ բոլոր տարիներին Արցախի իշխանությունների դիրքորոշումը եղել է այն, որ առանց Արցախի մասնակցության խնդրի լուծում հնարավոր չէ: Միջազգային ո՛չ մի կառույց, ո՛չ մի երկիր չի կարող պարտադրել մեզ որևէ փաստաթուղթ, վերջնական լուծում, որը ձեռք կբերվի առանց Արցախի մասնակցության ու համաձայնության: Պարզ է, որ Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունից, ինչն էլ հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության կամ գոնե այդ ուղղությամբ աշխատելու:

-Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճատև զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: ՀՀ վարչապետը այդ հանդիպումից հետո հայտնեց, որ պայմանավորվել են մշտական կապ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև: Նախ, դրանից հետո որևէ փոփոխություն կա՞ սահմանային իրավիճակում և երկրորդ՝ Ստեփանակերտը քայլեր ձեռնարկո՞ւմ է օպերատիվ կապին միանալու համար կամ նման հարց քննարկվե՞լ է ՀՀ-ի հետ:

-Վերջին շրջանում սահմանին համեմատաբար հանգիստ է, նվազել է միջադեպերի թիվը: Այսպիսի իրավիճակի բացատրությունը պետք է փնտրել ոչ թե Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորման մեջ, այլ այն մեծածավալ աշխատանքի արդյունքներում, որ կատարվել է առաջնագծի վերազինման և մեր զինվորականների մարտական պատրաստվածությունն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ:

Իհարկե, որպեսզի լռեն հրանոթները՝ կողմերը պետք է խոսեն, և ինչքան հաճախ լինեն կողմերի միջև շփումները՝ այնքան կնվազի նոր պատերազմի հավանականությունը:

Պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ կողմ է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն սահմանին լարվածության թուլացմանը և կայունության ամրապնդմանը: Փաստ է, որ հրադադարի ռեժիմի պահպանման իր բաժին պարտավորությունը արցախյան կողմը կատարում է անթերի ու ամենահուսալի կերպով և, համոզված եմ, միջնորդները դա նկատում են: Ինչ վերաբերում է օպերատիվ կապ հաստատելու մասին ենթահարցին, ապա այս պահին ես նման տեղեկություն չունեմ:

-Պարո՛ն Ղուլյան, Փաշինյան-Ալիև հանդիպումը բավարա՞ր է բանակցային գործընթացի ակտիվացման համար, Դուք որպես Արցախի ԱԺ նախագահ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է անհրաժեշտ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

-Երևանի և Բաքվի միջև ուղղակի շփումները կարևոր քայլ են բանակցությունների վերսկսման համար, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: Հայկական կողմերը և միջնորդները պետք է համոզված լինեն, որ Ադրբեջանը դրսևորում է քաղաքական կամք՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մեզ հայտնի  հակամարտություններում սահմանային լարվածությունը և պատերազմի սպառնալիքը վաղուց դադարել են օգտագործել որպես գործիք և Ադրբեջանը միակն է, որ շարունակում է զբաղվել այդօրինակ քաղաքական շանտաժով. առավել ևս, որ մեր դեպքում դա չի աշխատում:

Միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, պետք ավելի շատ աշխատեն Ադրբեջանի հետ, գոնե հասկացնելու համար, որ Արցախի մասնակցությամբ բանակցային ձևաչափի վերականգնումը իրական հիմք կստեղծի հիմնախնդրի հանգուցալուծման համար:

 

 

Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ