Թրամփը հաստատել է նոյեմբերին Պուտինի հետ հավանական հանդիպման մասին լուրը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ իր հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին՝ Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
«Այն (հանդիպումը – Tert.am) դեռ կազմակերպված չէ, սակայն մենք, հավանաբար, կհանդիպենք», - հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՌԴ արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական թիմի ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում երկու նախագահի շփման մասին: