Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ստի դետեկտոր. վստահելի՞, թե՞ «ոչ գիտական ու կողմնակալ»

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Ստի դետեկտորը (պոլիգրաֆը) մեծ ճշտությամբ հնարավորություն է տալիս պարզել հարցաքննվողի սուտը, և միայն շատ պատրաստված ու մարզված մարդիկ են ունակ խաբել նրան:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

ԱՄՆ–ի Ազգային ակադեմիայի կողմից կատարված հետազոտություններով պարզվել է, որ ստի դետեկտորով կատարված հարցազրույցների (հարցաքննությունների) մեծ մասը եղել է «անվստահելի, ոչ գիտական և կողմնակալ»: Պարզվել է, օրինակ, որ ստի դետեկտորով մարդկանց աշխատանքի ընդունելիս անցկացված հարցազրույցը հայտնաբերում է տվյալ աշխատանքին ոչ ցանկալի անձանց նույն հավանականությամբ, ինչ արդյունք կարելի էր ստանալ պատահական ընտրությամբ:

Ստի դետեկտորը բժշկա–կենսաբանական սարք է՝ նախատեսված մի քանի ֆիզիոլոգիական ցուցանիշների (շնչառություն, սիրտանոթային ակտիվություն, մաշկի էլեկտրական դիմադրողականություն և այլն ) միաժամանակյա արձանագրման համար: Այն ստուգում է նաև անցյալում տեղի ունեցած երևույթների հետ կապված հիշողությունները։ Հարցաքննվողին որպես կանոն սկզբից տալիս են հսկիչ հարցեր, որով որոշում են նրա անհատական սթրեսի շեմը և հետագայում, հիմնվելով դրա վրա, մասնագետները ստանում են ինֆորմացիա հետաքրքրող հարցերին տված պատասխանների ճշմարտանմանության վերաբերյալ՝ հենվելով արձանագրված ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: 

Ստի դետեկտորի պատմությունն սկիզբ է առնում 1877 թվականից, երբ ֆիզիոլոգ Անժելո Մոսսոն հայտնաբերեց, որ սուտ խոսելու ժամանակ վախն առաջին հերթին արտահայտվում է հաճախասրտությամբ։ Առաջին փորձնական կիրառումը իրականացրել է իտալացի կրիմինալիստ Չեզարե Լոմբրոզոն (1881 թվական)՝ հարցաքննության ընթացքում դինամիկ հետևելով հարցաքննվողի ճնշման ցուցանիշին։ Պոլիգրաֆ սարքը ստեղծվել է 1921 թվականին Կալիֆոռնիայում՝ ոստիկան Ջոն Լարսոնի և բժշկական համալսարանի մի ուսանողի համատեղ ջանքերով: Սարքը չափել և գրանցել է արյան ճնշումը, զարկերակը, շնչառությունը և մաշկի հաղորդունակությունը։ 1933 թվականին Լեոնարդ 

Քիլերը վերջնական տեսքի է բերել սարքը և սկսել է դրա զանգվածային արտադրությունը։ 1935 թվականին առաջին անգամ ԱՄՆ– ում ստի դետեկտորը օգտագործվել է դատական պրակտիկայում: Դրա միջոցով ստացված ցուցմունքներն օգտագործվել են որպես երկու հանցագործների մեղքի ապացույց։

Ներկայումս ստի դետեկտորը հիմնականում օգտագործվում է սքրինինգային հետազոտությունների համար՝ աշխատանքի ընդունելիս տարբեր ընկերություններ սրա միջոցով «հարցազրույց» են անցկացնում աշխատանքի ընդունվել ցանկացողների հետ և հայտնաբերում են ոչ համապատասխան կադրերին: Կրիմինալիստիկայում և դատական պրակտիկայում պոլիգրաֆը ներկաումս շատ քիչ է օգտագործվում (լրիվ հակառակը նրա, ինչ տեսնում ենք ֆիլմերում): 

Որոշ երկրներում (Գերմանիա, Լեհաստան և այլն), ինչպես նաև ԱՄՆ–ի նահանգների մեծ մասում արգելված է այն օգտագործել արդարադատության պրակտիկայում: Ներկայումս ժամանակակից ստի դետեկտորն ընդգրկում է համակարգչային ծրագիր, համակարգիչ և անհրաժեշտ սենսորներ՝ տվյալների մուտքագրման համար:

Սուտ ասվածը պարզել փորձել են դեռ վաղ ժամանակներից: Օրինակ, Ճապոնիայում հանցագործության մեջ կասկածվողը պետք է բերանի մեջ պահեր բրնձի կույտը և լսեր իր մեղադրանքը։ Եթե բրինձը բերանում չոր մնար՝ մեղադրանքը հաստատվում էր։ Հին Հնդկաստանում, երբ մեղադրյալին տալիս էին կտրուկ հարցեր, մեղադրյալը պետք է արտաբերեր մտքում եկած առաջին իսկ բառերը և միևնույն ժամանակ հարվածեր վահանին: Համարվում էր, որ ստելիս հարվածի ձայնը լինում էր ուժեղ։ Աֆրիկայում կասկածյալներին ստիպում էին ձեռքում թռչնի ձու պահել, քանի որ այն շատ նուրբ է և անգամ թույլ սեղմելու դեպքում կոտրվում է։ Կասկածյալները ձուն փոխանցում էին մեկը մյուսին: Ենթադրվում էր, որ մեղավորը չէր կարող պահել ձուն, քանի որ մեխանիկորեն սեղմելով այն՝ կկոտրեր։

Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, ստի ոտքերը կարճ են լինում: Փաստորեն, ստի դետեկտորը ինքն էլ է հենց սուտ «խոսում»: Դա ճիշտ է, քանի որ, օրինակ, կան քաղաքական գործիչներ, որոնց ֆիզիոլոգիական ցուցանիշները հաստատ կարող են փոփոխվել ոչ թե սուտ խոսելուց, այլ պատահականորեն հանկարծ ճիշտն ասելուց:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ)