Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տնտեսական ցուցանիշները ոչ թե նվազել են, այլ՝ աճել». «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսագետ Աշոտ Պետրոսյանի կարծիքով, թեև ներկայում Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշներն անցյալ տարվա համեմատ նվազել են, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ամեն ինչ վատ է: Եվ գրանցված ցածր ցուցանիշներից ոչ թե պետք է վախենալ կամ տագնապ հնչեցնել, այլ փորձել հասկանալ, թե այն ինչ հետևանք կարող է ունենալ: Այս տեսանկյունից, սեպտեմբերի ցուցանիշը նվազել է հասկանալի պատճառներով, ինչն իրականում պայմանավորված է մեկ–երկու գործոնով:

«Առաջին ամենամեծ ազդեցությունն ունեցել է գյուղատնտեսությունը, որը, սեզոնայնությամբ պայմանավորված, այս տարվա եղանակային պայմանների պատճառով մի փոքր շեղված է եղել: Եթե նախորդ տարիներին ավելի բարձր տեմպեր էին արձանագրվում ամռան վերջին, աշնան սկզբի ամիսներին, ապա այս տարի աճի հիմնական ցուցանիշներն արձանագրվել են հունիս–հուլիս ամիսներին: Միակ մտահոգիչ հարցը, որ կարող է լինել այսօրվա դրությամբ, վերաբերում է հանքարդյունաբերությանը, որը տնտեսագիտության տեսանկյունից զգայուն հարցերից մեկը կարելի է համարել»,– ասաց Ա. Պետրոսյանը:

Ու թեև տարիներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտը համարվել է կառավարության գերակա ծրագրերից մեկը, սակայն դեռևս ամբողջովին ու լիարժեքորեն հաշվարկված ու գնահատված չէ, թե այն իրականում որքանո՞վ կարելի է արդյունավետ քաղաքականություն համարել: Այնուամենայնիվ, տնտեսագետի կարծիքով, չի կարելի հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցերը պահի թելադրանքով ընդունել: Հարկավոր է գտնել հարցի կարգավորման օպտիմալ լուծումը, ինչը և կառավարությունն անում է:

«Այս պահին կառավարությունը դեռևս ճիշտ ուղով է շարժվում և չի հայտարարում, որ այսուհետև հանքերը չեն շահագործվելու: Փոխարենն ասում է, որ հարկավոր է բոլոր ռիսկերը ճիշտ գնահատել, որից հետո պարզ կդառնա, թե ոլորտին վերաբերող հարցերը որ ուղղությամբ կզարգանան: Մնացած ցուցանիշների առումներով ամեն ինչ նորմալ է և տնտեսագիտական տեսակյունից լուրջ մտահոգություններ չկան: Սննդի արդյունաբերությունը շարունակում է աճի նորմալ տեմպեր ապահովել ու զարգանալ, շինարարության տեմպերն են որոշակի աճ արձանագրել, այլ ոլորտներում նույնպես մտահոգություններ չկան»,– ասաց Ա. Պետրոսյանը:

Տնտեսագետի խոսքով, վերջին տարիներին աճել են նաև մշակութային և զվարճանքի ոլորտներից ստացվող եկամուտները: Այսինքն, եթե տնտեսական ակտիվությունն ընդհանուր է դիտարկվում, ապա վիճակը բոլորովին էլ մտահոգիչ չէ: Ու եթե 18 թվականի սեպտեմբերի ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են, ապա այս տարվա առաջին 9 ամիսների տնտեսական ցուցանիշներով ունենք 6,5 % տնտեսական աճ, ինչն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 0,8 %–ով:

«Նման աճ վերջին մի քանի տարիների ընթացքում չի արձանագրվել: Օրինակ, նախորդ տարի այն կազմել է 5,7 %, 2016–ին ավելի ցածր է եղել: Այսինքն, տարեկան կտրվածքով այս տարվա ցուցանիշը վատը չէ: Ու թեև նախորդ ամսվա 7,7 % ցուցանիշի համեմատ սեպտեմբերի ցուցանիշը նվազել է, ինչը պայմանավորված է եղել գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտների ցուցանիշներով, ապա մնացած ոլորտներում մենք նվազումներ չունենք: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ մենք գտնվում ենք հետհեղափոխական շրջանում, որի դեպքում, բնական է, որոշակի պասիվացում կարող էր լինել, իսկ դրա պատճառն արդեն անորոշությունն է»,– ասաց Ա. Պետրոսյանը:

Անորոշությունները հիմնական խոչընդոտն են ներդրումների համար: Եվ եթե ներսի ներդրողների համար ամեն ինչ գրեթե պարզ է, ապա արտաքին ներդրողների համար ամեն ինչ չէ, որ հստակ է: Տնտեսագետի կանխատեսման համաձայն, երբ անորոշությունները վերանան, կլինեն նաև ներդրումներ, որի հիմքերն արդեն իսկ տեսանելի են: 

«Աշխուժությունն ու շարժն ակնհայտ է, պարզապես հարցը դեռ ներդրումներին չի հասել, ինչը որոշակի անորոշություններով է պայմանավորված: Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, ապա չեմ կարծում, որ շոկային իրավիճակ կլինի: Ու թեև այս առումով կարող է որոշակի ճնշումներ լինեն, ինչը կրկին կարող է հանքարդյունաբերության նվազեցման ցուցանիշներով պայմանավորված լինել, քանի որ այն դոլարային ներհոսք էր ապահովում, բայց այն կարող է չեզոքացվել զբոսաշրջության բավական էական աճի ցուցանիշներով: Եվ հավանաբար դա է պատճառը, որ այսօր արտարժույթի շուկայում մենք դեռևս լուրջ ճնշումներ չենք տեսնում: Այսինքն, այս պահին դրամի արժեզրկման լուրջ ու էական նախադրյալներ չկան, ուստի չենք կարող այս առումով նույնպես տագնապային սպասումներ ունենալ»,– ասաց Ա. Պետրոսյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей