Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բացառիկության բլեֆը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացներն ու այդ գործընթացներում հասարակության ստվար հատվածի ներգրավումը ստեղծում են տպավորություն, որ հայաստանյան քաղաքական, հասարակական պրոցեսները բացառապես ընթանում են Հայաստանում: Խոսքը ոչ թե արտաքին ուժերի միջամտությունների «դավադրության տեսությունների», այլ այն մասին է, որ չափից շատ տարված լինելով ներքին գործընթացներով՝ մենք վտանգ ունենք կյանքին ու իրադարձություններին նայել բացառապես այդ ներքին պրիզմայով:

Հենց սա է պատճառը, որ Հայաստանում տեղի ունեցող գրեթե ամեն ինչ՝ հեղափոխությունից մինչև հակահեղափոխություն, կենցաղային դրվագներից մինչև հասարակական խոցելի թեմաներ դիտարկվում են որպես բացառիկ, որպես բացառապես հայկական, բացառապես Հայաստանի հետ տեղի ունեցող: Անընդհատ լսում ենք «միայն Հայաստանում» կամ «միայն հայերի մոտ» բառակապակցություններով սկսվող մտքեր, ընդ որում, կարևոր չէ, այդ բառակապակցություններով սկսվող մտքերն ավարտվում են դրական, թե բացասական ուղերձով: Ամեն դրականն ու ամեն բացասականը ներկայացվում է որպես բացառիկություն, հայկական բացառիկություն:

Որևէ կերպ չժխտելով հայկական միջավայրի բացառիկությունը, չենք կարող նաև չարձանագրել, որ բազմաթիվ գործընթացներ՝ քաղաքականից մինչև առօրեական կյանք, այս կամ այն կերպ եղել են տարբեր երկրների ու ժողովուրդների մոտ, բնականաբար յուրաքանչյուր տեղ իր առանձնահատկություններով: Բացառիկ լինելն ու լինել բոլորի նմանը հակադիր բևեռներ չեն, բայց մենք դրանք հակադրում ենք ու ընտրում առաջին տարբերակը: Այնինչ մենք բացառիկ ենք այնքանով, որքանով որ նման ենք բոլորին: 

Կղզիացած, փակ հայացքը մեր կյանքին, մեր քաղաքական դաշտում տեղի ունեցողին, երևույթներին միայն հայկականության տեսանկյունից նայելը կարող է մեզ ոչ միայն գցել վերլուծական ծուղակի մեջ, այլև կարող է լինել խիստ անարդյունավետ, երբ մենք ստիպված կլինենք սովորել մեր սխալների վրա, այնինչ այլոց սխալների վրա սովորելու հնարավորություն կա: Հայաստանը աշխարհի մաս է, ուզենք դա մենք, թե չուզենք: Խնդիրը պարզապես այն է, մենք հաշտվում ենք այդ փաստի հետ ու ներդաշնակ ապրում այն ընդունելով, թե շարունակում ենք բոլորի ու նախ և առաջ մեր սեփական գլուխը տանել բացառիկության մասին քննարկումներով: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»