Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու ան... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգու... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նոր իշխանությունները դակում են հների կոռուպցիոն պայմանագրերը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ժիրայր Դադասյան. «Նախարարության պատասխանները շատ տարբեր են, ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում». «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 15.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրած, հավաքած լինեն. Շարմազանովը՝ «Իմ քայլի» ցուցակի մասին Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Խաշկոջիի սպանության մեղավորների համար Միլանում առնվազն յոթ մարդ Է տուժել մետրոյում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Արագաչափերի քանակը կարճ ժամանակում զգալիորեն կկրճատվի. կարծում է փոխոստիկանապետը Խոշոր վթար Արարատում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները (ֆոտո) Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է Լավ բիզնես է, դուք արեք, ի՞նչ խնդիր. Հակոբ Արշակյանը՝ մեքենայի ղեկը փոխելու մասին Ռուսաստանի հավաքականի նորեկը հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալին» Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին Այո, «Իմ քայլի» կարգախոսը «Նիկոլ, վարչապետն է». Հրաչյա Հակոբյան Աֆղանստանում ավելի քան 30 ուժային թալիբների հետ բախումների ժամանակ զոհվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում ինքնաթիռների ուղեւորների 88 տոկոսը երբեւէ իր հետ արգելված իրեր է տարել Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ԱԺ-ն նոյեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ Գ. Ծառուկյանն այցելել է Աբովյանում կառուցվող երիտասարդական թաղամասի շինհրապարակ Պերուի բանտում խռովության ժամանակ կալանավորները բանտի աշխատակիցներին պատանդ են վերցրել Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրես ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով

«Հայ–իրանական սահմանի փակումը նշանակում է ՀՀ կղզիացում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ արդեն ուժի մեջ մտած նոր պատժամիջոցներն աշխարհի ուշադրության կենտրոնում են: Իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում խոսել ենք պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին: Խոսելով հնարավոր ազդեցության թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հատվածների մասին՝ իրանագետը նախ նշեց, որ պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է Իրանի նավթարդյունաբերությանը և բանկային համակարգին: «Եվ այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքիր է բանկային համակարգի հատվածը: Թեև, անկեղծ ասած, մինչ այդ էլ՝ պատժամիջոցների վերացման պայմաններում, ԱՄՆ–ը վարում էր մի քաղաքականություն, համաձայն որի, ըստ էության, Իրանի հետ բանկային գործարքները մեծ դժվարություններ էին հարուցում: Հաշվի առնելով այս ամենը, իհարկե, մեր հարևան և բարեկամ պետության հանդեպ ցանկացած պատժամիջոց որոշակի ռիսկային իրավիճակ է առաջացնում նաև մեր տնտեսվարողների համար»,–«Փաստի» հետ զրույցում ընդգծեց իրանագետը՝ միաժամանակ նշելով, որ, այդուհանդերձ, այդ պատժամիջոցները Հայաստանի տնտեսական հատվածում լրջագույն ազդեցություն չեն կարող ունենալ:«Այլ խնդիր է քաղաքական տիրույթը, որտեղ, բնականաբար, հնարավոր են որոշակի հորդորներ կամ ճնշումներ Հայաստանի վրա՝ կապված Իրանի հետ գործակցությունը սահմանափակելու հետ: Նշվածի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նույնիսկ մի քանի անգամ է հայտարարություններով հանդես եկել: Դրանց համաձայն, Հայաստանը չի պատրաստվում սահմանափակել իր գործակցությունն Իրանի հետ՝ համարելով, որ դա բխում է մեր ազգային և պետական շահերից»,–նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մենք հայ–իրանական հարաբերությունները չպետք է պայմանավորենք Իրան և որևէ այլ երկիր հարաբերությունների հանգամանքով. «Եվ պետք է փորձենք այդ տիրույթում եղած ողջ ներուժը ծառայեցնել մեր երկու երկրների զարգացման և բարօրության ապահովմանը: Բնականաբար, ցանկացած, նույնիսկ ամենախիստ պատժամիջոցների պայմաններում Հայաստանն Իրանի հետ գործակցել է: Ընդ որում, ժամանակին այդ պատժամիջոցներն ունեցել են միջազգային բնույթ և Հայաստանը հավատարիմ է եղել նաև իր միջազգային պարտավորություններին: Բայց պատժամիջոցների այս փուլը վերաբերում է բացառապես ԱՄՆ–ի կողմից կիրառվող քաղաքականությանը: Եվ այս համատեքստում Հայաստանը, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ազատ է բարեկամ պետության հետ սեփական հարաբերությունները զարգացնել: Կարծում եմ, որ այս համատեքստում հետաքրքիր գործակցություն կարող է ստացվել Եվրամիության երկրների հետ, որոնք մեխանիզմներ են փնտրում Իրանի հետ իրենց տնտեսական և քաղաքական կապերը նախկինի պես պահպանելու համար: Հայաստանը կարող է Եվրամիության ճամբարում հանդես գալ, ինչը բխում է նաև մեր շահերից»: Իսկ թե այս փուլում որքանո՞վ Հայաստանին կհաջողվի գոնե չեզոք դիրք պահպանել, Վարդան Ոսկանյանը նկատեց, որ բոլոր կողմերը պետք է հասկանան, որ Հայաստան– Իրան հարաբերությունները ենթակա չեն 

որևէ երրորդ պետության շահերի ազդեցությանը, քանի որ գործ ունենք մեր պետության համար կենսական, անգամ անվտանգային շահերի հետ: 

«Հետևաբար, եթե այդպիսի փորձեր կան, ապա որևէ երրորդ պետություն չպետք է Հայաստանին պարտադրի սահմանափակել Իրանի հետ գործակցությունը: Նման պահանջն անտրամաբանական կլինի: Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանը, բնականաբար, ջանքեր թափելով, պետք է շարունակի իր հարաբերությունների զարգացումն Իրանի հետ: Մենք պետք է աշխատենք երկու հիմնական ուղղությամբ. դա նախևառաջ Իրանի հետ աշխատանքն է տարբեր՝ թե՛ դիվանագիտական, թե՛ հասարակական մակարդակներում և թե՛ ԶԼՄ–ների տիրույթում: Իսկ երկրորդ ուղղությունն ԱՄՆ–ի հետ աշխատանքն է, որ, այսուհանդերձ, Հայաստանի դիրքորոշումներն ընկալելի լինեն նաև աշխարհի թիվ մեկ գերտերությունում»,–շեշտեց իրանագետը:

Խոսելով հայ–թուրքական սահմանից, օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանն այս պահին ունի երկու կիսաբաց սահման. «Հայ– իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, իսկ հայ–վրացական սահմանը, օրինակ, վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով»։ Անդրադառնալով հայ–իրանական սահմանի փակման հնարավորությանը՝ Վ. Ոսկանյանն ընդգծեց. «Հայաստան–Իրան սահմանը որևէ պարագայում չպետք է փակվի: Լինի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ բնակլիմայական իրավիճակ, միևնույն է, Հայաստան–Իրան սահմանի գործունեությունը մենք պետք է ապահովենք մեր ունեցած բոլոր հնարավորություններով: Ավելին, Հայաստանը հնարավորինս արագ պետք է ձեռնամուխ լինի այդ սահմանի ենթակառուցվածքների զարգացմանը՝ հաշվի առնելով, որ դեպի այդ սահման ձգվող մայրուղին չի համապատասխանում մեր պետության զարգացման տեսլականի որևէ չափորոշիչի, և այս իմաստով Հյուսիս–հարավ միջանցքի համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց բարձր է: Այդ դերակատարության մասին գիտեն և բազմիցս շեշտում են նաև իրանական կողմից: Հետևաբար, մենք նույնիսկ մեկ րոպեով չպետք է դիտարկենք Հաաստան– Իրան սահմանի փակվելու հանգամանքը: Բացի այդ, պետք է նաև հնարավոր ամեն ինչ անենք, որ թե՛ հայկական, թե՛ իրանական կողմից այդ սահմանը գործի իր ունեցած ներուժի ողջ կարողությամբ: Ես չեմ կարծում, որ այդ սահմանը երբևիցե կփակվի, որովհետև հայ–իրանական սահմանի փակում, նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության, ըստ էության, կղզիացում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan