Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 8 երկիր. Կարեն Նազարյան
ПОЛИТИКАՀայաստան-ԵՄ համաձայնագրի գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ, սակայն, որպեսզի այն ամբողջությամբ կիրարկվի, պարտադիր պայման է, որ ԵՄ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացման կամ ուժի մեջ մտնելու ներպետական ընթացակարգերն ավարտին հասցվեն: Այս մասին, այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով, մինչ օրս ԵՄ երկրներից համաձայնագիրը վավերացրել են բալթյան 3 երկրները, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան Ռումինիան. «Կան մի շարք այլ երկրներ, որոնք մասամբ են իրականացրել իրենց ներպետական ընթացակարգերը, իսկ մոտ ժամանակերնս սպասվում է դրանք ամբողջական վավերացումը»:
Կարեն Նազարյանը նշեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստան-ԵՄ համաձայնագտրի կիրակումն ապահովող թարմացված միջգերատեսչական հանձնաժողովը փորձում է վերջնականացնել եւ համաձայնագրից բխող միջոցառումների կիրարկման ճանապարհային քարտեզն ամփոփել, եւ ուղարկել ԵՄ կողմին՝ համատեղ քննարկելու, ավելի ուշ այն հաստատելու ակնկալիքով:
«Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավականին ինտենսիվ փուլ, այն կպահանջի մեծ ջանքեր բոլորիցս»,-ընդգծեց նա: