10 000 դոլար, ավելի քան 4 միլիոն դրամ. Կարեն Կարապետյանի ուն... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Բացահայտված» Մարտի 1–ն ու պրոպագանդան ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Թուրքիայում կբացվի հայկական հեռուստաալիք» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավագույնը ճանաչվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե 4 օրում անձնագիր փոխելու անհրաժեշտություն է առաջանում, ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Տնտեսվարողները իշխանություններից պահանջում են ՀՀԿ–ի ժամանակ ձևավորված աբսուրդները վերացնել, ոչ թե նույնը շարունակել Եղանակը՝ Հայաստանում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը Վարչապետի աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. 50-ի փոխարեն կմնա 7-ը 10 000 դոլար, ավելի քան 4 միլիոն դրամ. Կարեն Կարապետյանի ունեցվածքը «Բացահայտված» Մարտի 1–ն ու պրոպագանդան Խորհրդային կարգախոսները՝ Աստվածաշնչից ու բուդդիզմից ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Արմեն Գրիգորյանը չի նշանակվի ԿԸՀ նախագահ. Նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պահանջներին «Թուրքիայում կբացվի հայկական հեռուստաալիք» Պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացվեց մոտ 166 մլն դրամ՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի համար Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Լավագույնը ճանաչվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Եթե 4 օրում անձնագիր փոխելու անհրաժեշտություն է առաջանում, ապա ներկրված ապրանքը անձնական օգտագործման համար չի կարող լինել Շոուն պահանջում է Հովիկ Աբրահամյանի անունը Պարգևատրումների քաղաքական տողատակը. իշխանությունը՝ լոյալության փնտրտուքի մեջ Գործընթացներ՝ անհասկանալի լռության մեջ. ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ «Երբ մենք էինք ցույցեր անում, ոչ մեկը մեր կողքին չկանգնեց» Հայկ Սուքիասյան. «Իշխանությունները սեփական ժողովրդի հետ պետք է անկեղծ լինեն» Խոշոր հրդեհ Ավանում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ. Տանիքն ամբողջությամբ այրվել է

Ատեստատ չստացած՝ բանակ են գնալու. նախկինից մնացած խնդիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի մի շարք քոլեջներում ուսման տևողությունը 9–րդ դասարանի բազայով չորս տարի է: Սա նշանակում է, որ տղաները քոլեջը պետք է ավարտեն 19 տարեկանում, իսկ սա էլ նշանակում է, որ նրանք բանակ կզորակոչվեն քոլեջը, որ նույնն է, թե ավագ դպրոցը չավարտած: Հաշվի առնելով, որ քոլեջներն ըստ էության իրենց կարգավիճակով հավասարեցված են ավագ դպրոցին, ինչի արդյունքում դեռևս 2017 թվականից բոլոր քոլեջներում 9–րդ դասարանի բազայով ընդունվածների ուսումը կազմակերպվում է բացառապես անվճար հիմունքներով, շատ ծնողներ ահազանգում են, որ իրենց երեխաները բանակ են զորակոչվելու, ըստ էության, դպրոցը չավարտած և վերջին դասարանում սովորելու են արդեն 20 տարեկանում, իսկ ատեստատ կարող են ստանալ միայն 21–ում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեցին խմբագրությանը դիմած մի քանի ծնողներ: Նրանք դեմ չեն ծառայելուն, ուղղակի տարակուսած են, որ սույն փաստը հաշվի չի առնվել, և բոլոր քոլեջները չեն դարձել եռամյա կրթությամբ:

Այս հարցի կապակցությամբ փորձեցինք ստանալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը:

«Զինծառայության մասին օրենքում հստակ գրված է, թե 18 տարին լրացած քաղաքացիներից կրթության գծով ովքեր կարող են ժամանակավորապես ազատվել ծառայությունից, կամ, ավելի ճիշտ, հետաձգել իրենց ծառայությունը: Այդ ցանկում հայաստանյան որևէ քոլեջ չի կարող մտնել, որովհետև այդտեղ խոսքը կարող է լինել միայն բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին»,–ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծում ենք՝ այստեղ խնդիր ունեն թե՛ կրթության և գիտության նախարարությունը, թե պաշտպանության նախարարությունը՝ համատեղ ուսումնասիրելու նախկինից մնացած առկա խնդիրը: Առաջիկայում կփորձենք այս թեմայով հասկանալ նաև ԿԳՆ դիրքորոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan