ՀՀԿ-ն իրավունք չունի «լվանալ ձեռքերը», անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին. Վ. Սարգսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, դա հնարավորություն է ապաշխարելու սխալների համար:
«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին:
Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի:
Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով:
Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»,-գրել է Վ. Սարգսյանը: