Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Օրերս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի: «Չի լինելու, որովհետև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի ն ա և ռիսկերը հաշվի առնելով ու անվտանգությունից ելնելով»,– ասել էր Օսիպյանը՝ նշելով, որ իրենք բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը: 

Քանի որ որևէ այլ պաշտոնական դիրքորոշում ԼԳԲՏ ֆորումի չանցկացման հետ կապված Հայաստանի իշխանություններից չի հնչել, կարելի է Օսիպյանի հայտարարությունն ընդունել որպես իշխանության պաշտոնական դիրքորոշում: Ավելին՝ անկախ նրանից, որ Օսիպյանը ֆորումի չանցկացումը հիմնավորում է բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով, ակնհայտ է, որ խնդիրն ունի նաև քաղաքական կողմ: Եվ այն հանգամանքը, որ հենց Օսիպյանը, ավելի շուտ միայն Օսիպյանն է խոսում ֆորումի չանցկացման մասին, ի ցույց է դնում խնդրի քաղաքական կողմը:

Արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ ԼԳԲՏ անձանց թեման՝ լինելով հասարակական լայն շրջանակներում բավական սուր ընկալվող, դարձել է և, ըստ էության, նախկինում էլ դառնում էր բացառապես պահի քարոզչական նպատակներով օգտագործվող գործիք: Որպեսզի խնդիրը չմնա միայն քարոզչական մակարդակում, անհրաժեշտ է այն տեղափոխել քաղաքական հարթություն, որտեղ քաղաքական ուժերը հստակ դիրքորոշումներ կձևակերպեն թեմայի շուրջ: Քաղաքական դիրքորոշում խնդրի շուրջ չի եղել ոչ նախկինում, ոչ հիմա: Նախկինում իշխանությունները առաջնորդվում էին Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու նախապաշարմամբ և բավական կազմակերպված ստորագրում կամ օրենքի ուժ տալիս այս կամ այն սուր ընկալվող նախաձեռնություններին: Հիմա էլ իշխանությունները նախապաշարված են արդեն հասարակական կարծիքից ու ագրեսիվ արձագանքից՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի քաղաքական հենարանը ժողովրդական լայն զանգվածներն են: 

Պատահական չէ, որ ԼԳԲՏ ֆորումի չեղարկումից առաջինը վրդովվեցին այն մարդիկ, ովքեր, այսպես ասած, Հայաստանում դիրքավորված են որպես արևմտյան արժեքների կրողներ, և ովքեր, ի դեպ, ակտիվորեն ներգրավված են եղել ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած գործընթացներին: Այդ վրդովմունքն ինչ–որ տեղ ազնիվ է, քանի որ հենց նմանատիպ մարդիկ են հեղափոխության սկզբում եղել գործընթացին ներգրավված կազմակերպչական ուժը: Եվ հիմա իշխանությունն ի դեմս Փաշինյանի պետք է ընտրի՝ շարժվել հասարակական լայն շերտերի ագրեսիվ արձագանքը հաշվի առնելով, թե հեղափոխությանն աջակցած այս կամ այն կազմակերպված խմբերի արժեքային համակարգով: 

Սակայն, որպեսզի այս հարցը չդառնա քաղաքական սակարկման առարկա, որպեսզի ամեն անգամ խնդիրը չորոշվի հասարակական արձագանքի պոտենցիալը չափելով, պետք է մեկընդմիշտ ձևակերպել հստակ քաղաքական մոտեցում: Նախկին իշխանությունները ևս չէին ձևակերպում այդ մոտեցումը և հիմա նոր են գլխի ընկել, որ քաղաքականությունը գաղափարախոսություն է ենթադրում ու փորձում են դիրքավորվել կոնսերվատիվ–ազգային գաղափարախոսության շրջանակներում: Իշխանության համար ևս հասունանալու  է խնդիրներին հստակ դիրքորոշումով արձագանքելու պահը, պարզապես հարց է՝ այն կհասունանա հիմա՝ նոր քաղաքական ուժի ձևավորման ընթացքում, թե՞ հետո, երբ, ինչպես ՀՀԿ–ն, ՔՊ–ն չի լինի իշխանություն ու այդժամ ստիպված կլինի մտածել գաղափարախոսության մասին: Առայժմ մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ոստիկանապետի շուրթերով ու անվտանգության ռիսկերի մասին հիմնավորումներով թեման առժամանակ սառեցնել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այվազովսկու «Հարավային ափին» կտավը աճուրդում վաճառվել է ավելի քան 252 մլն դրամով Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովՈ՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»