Ի վեր­ջո, քա­նի՞ մարդ կմնա գործազուրկ «նոր Հայաստանում» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հեղափոխություն» նաև հեռուստահեռարձակման ոլորտո՞ւմ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գրոհում է իշխանության «սորոսական» գվարդիան ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ԱՊՐԻԼԻ). Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Որքանո՞վ են ավելացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ի՞նչ է հայտարարագրել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան:

Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վ. Ներսեսյանի հանձնած փոխառությունները կազմել են 3200000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում դրամական միջոցները կազմել են 2000 ԱՄՆ դոլար և 2 մլն ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 939 536 ՀՀ դրամ: Հայտարարագրված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Հավելենք, որ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնում Վաչագան Ներսեսյանը նշանակվել  է այս տարվա սեպտեմբերին: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan