Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ձուկը ցամաքում շնչահեղձությունից չի սատկում, այլ...

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Ջրից հանված ձուկը սատկում է շնչահեղձությունից, քանի որ նա շնչում է խռիկներով և յուրացնում է միայն ջրում լուծված թթվածինը: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ ջրից հանած ձուկը սատկում է ֆիզիկական հյուծվածությունից: 

Ինչքան էլ զարմանալի լինի, բայց այդպես է: Այդ փաստը հաստատվում է ինչպես հետազոտություններով, այնպես էլ սովորական դիտարկումներով: Կենսաբանները, հերձելով ջրից հանելու հետևանքով սատկած ձկներին, ոչ մի հաստատող փաստ չեն գտել, որ նրանք սատկել են շնչահեղձությունից՝ թթվածնի պակասից: Փոխարենը հաստատվել է, որ ձկները սատկել են լրիվ ուժազրկումից: Ստացվում է, որ ափ ընկած ձուկը կարող է օդից թթվածին յուրացնել, բայց նրա ցանկացած շարժում մեծ ջանքեր է պահանջում և էներգիա է խլում, որը և վերջնականորեն բերում է մահվան՝ հոգնածության և ուժասպառության պատճառով: Հայտնի է դարձել, որ ջրից հանած և սատկած ձկան լ յարդում, երիկամներում, մկաններում և այլ օրգաններում ամբողջությամբ բացակայում է գլիկոգենը, որը հանդիսանում է էներգիայի «պահեստարան», փոխարենը հայտնաբերվել է նորմաները մի քանի անգամ գերազանցող և մահացու թունավորում առաջացնող կաթնաթթվի քանակ (նշենք, որ մկաններում կաթնաթթվի քանակի ավելացումն է հենց մեղավոր ուժեղացված մարզումների ժամանակ մկանացավերի առաջացման համար): Գլիկոգենի բացակայությունը խոսում է այն մասին, որ ձուկը սատկելուց առաջ արագ տեմպով շարժվել է, իսկ դրա համար էներգիա է պահանջվում, որը և օրգանիզմը վերցրել է «գլիկոգենային պահուստից»՝ գլիկոգենը վերածելով գլ յուկոզայի: Ձկան օրգանիզմն աշխատում է իր հնարավորությունների վերին սահմանում և արդյունքում սպառում էներգիայի բոլոր լրացուցիչ աղբյուրները, ինչը հանգեցնում է նրան, որ օրգաններում կուտակվում է կաթնաթթվի այնպիսի կուտակում, որը կարող է թունավորում առաջացնել: Իսկ ինչո՞ւ է այդպես լինում: 

Ամբողջ հարցը գոյատևման միջավայրն է, ջրի մեջ ընկղմված ցանկացած մարմին որոշակի չափով կորցնում է իր ծանրության ուժը: Բավական է հիշել միայն կետերին: Խոշոր կետը ափ ընկնելու դեպքում անմիջապես ճզմվում է իր իսկ սեփական զանգվածի տակ, չնայած նույն կետը ջրում իրեն լավ է զգում. մեծ զանգվածը այնտեղ նրան չի խանգարում: Անգամ տիեզերագնացներն են պարապմունքներ անցկացնում ջրի մեջ՝ մեծ խորություններում, որպեսզի հարմարվեն անկշռության պայմաններին: Ջրում գտնվող կենդանի ձուկը մոտավորապես գտնվում է անկշռելիության վիճակում, և արդյունքում նրա մկաններին քիչ էներգիա է պետք աշխատելու համար: Բայց այդ վիճակը կտրուկ փոխվում է նրա՝ ջրից դուրս գտնվելու դեպքում: Անսովոր ուժեղ ծանրության ուժը ստիպում է նրան իր ուժերից վեր շարժումներ կատարել, որից և ձուկը սատկում է: Ասենք, որ նույն վիճակում են լինում նաև տիեզերագնացները Երկիր վայրէջք կատարելուց հետո՝ անկշռելիության վիճակում լինելուց հետո նրանք դժվարությամբ են շարժվում երկրի վրա: Դա ավելի արտահայտիչ է լինում, եթե նրանք երկար ժամանակ են եղել տիեզերքում, անգամ տիեզերքում իրականացրած մկանների ամենօրյա մարզումները չեն օգնում:

Հայտնի է, որ մեծ քանակությամբ կաթնաթթու պարունակող ձուկը համային տեսակետից զիջում է այն քիչ պարունակողից: Այսինքն, ափ հանելուց հետո ձուկն ինչքան շուտ սատկի, այնքան համեղ կլինի: Ուշ կամ շուտ սատկելը կապ ունի նաև ձկան տեսակի հետ, բայց սրանով ապացուցվում է հանրահայտ այն միտքը, որ ձուկը համեղ է լինում, եթե եփվում է սեփական ջրում: Այսինքն, եթե որսալուց հետո անմիջապես ընկնում է կաթսան և սատկում գերտաքացումից՝ չհասցնելով հարստանալ կաթնաթթվով: Նույն կերպ էլ ձմեռային ձկնորսության ժամանակ որսված ձուկը սառույցի վրա սատկում է գերսառեցումից: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան