Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այցի հիմնական նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին ծանոթանալն էր:

Սակայն Արմեն Սարգսյանը դատարկաձեռն չէր եկել. հենց Գյումրիում ՀՀ նախագահը լրատվամիջոցներին տեղեկացրեց՝ կառույցի նախագծման աշխատանքերն իր վրա է վերցնում «Երևան, իմ սեր» հիմնադրամը: «Ոչ որպես նախագահ, այլ որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ տեղեկացնում եմ, որ խորհուրդը հաստատել է՝ «Երևան, իմ սեր»-ը Շիրակի երկրագիտական թանգարանի կառույցի վերականգնման նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ ծախսն իր վրա է վերցնում»,-նշեց ՀՀ նախագահը: Կառավարության որոշմամբ Շիրակի երկրագիտական թանգարանին անհատույց օգտագործման է հանձնվել Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը:

Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին: 70 տարում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր և նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի հավաքածուներում: Թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Բրետանի հնագիտական ծառայության համատեղ արշավախմբի կողմից պարբերաբար իրականացվում են Շիրակի հնագիտական հուշարձանների պեղումներ:

Չնայած ետերկրաշարժյան ծանր պայմաններին՝ թանգարանը Գյումրիում և Երևանում իրականացրել է մի քանի ցուցահանդեսներ: Այս պահին էլ թանգարանի վերանորոգման համար տարբեր մշակութային կառույցներ հանգանակություններ ու բարեգործական մշակութային ծրագրեր են իրականացնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում: «Այսօր Գյումրի չեմ եկել որպես նախագահ, այլ որպես Արմեն Սարգսյան անձ, ով ժամանակին խոստացել էր, որ կհետևի թանգարանի ապագային: Այս թանգարանը ծառայելու է ոչ միայն Շիրակին, այլև ողջ հանրապետությանը: Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի, շատ կարիքներ ունի՝ աշխատատեղերի ու հին քաղաքի վերականգնման, որ տուրիստները սկսեն այցելել, ինչը նոր հնարավորություն կտա: Գյումրին յուրահատուկ ու տարբերվող քաղաք է, որն ամեն ինչից բացի, իր հինն ու ժառանգությունն է պահպանել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահը՝ ցավով փաստելով, որ երկրաշարժից 30 տարի անց դեռ քաղաքը մի շարք խնդիրներ ունի:

«Ցավոք, 30 տարի անցել է, բայց վերքը դեռ չի փակվել, և ցավը չի վերացվել: Ես ուսանողական տարիներին եկել և տեսել եմ Լենինականը, քաղաքը հիշում եմ նաև 1996 թվականին, երբ վարչապետ էի, եկա ու տեսա գյումրեցիների զուսպ հպարտությունը: Գիտեմ, որ Գյումրիում տնակներ կան, բայց կարծում եմ, որ Գյումրիի վերականգնումը միայն տուն տալով չէ: Գյումրին պետք է վերականգնվի, և մարդիկ պետք է աշխատանք ունենան»:

Արմենուհի Մխոյան

Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»