Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«100 տոկոսով բացառում եմ, որ ՀԱԿ որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արդեն տևական ժամանակ է՝ ՀԱԿ–ը լռություն է պահպանում: Ու եթե մինչ նոր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը ՀԱԿ–ականները համոզված պնդում էին, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու են, սակայն ԸՕ–ի փոփոխությունների տապալումից հետո, կարծես, անցել են ընդհատակ՝ կա՛մ հեռախոսի չեն պատասխանում, կամ հեռախոսներն են անջատում:
 
Ու քանի որ նման դեպքերում անորոշությունը կասկածներ է ծնում, ՀԱԿ–ականների նման վարքագծի պատճառով մամուլում սկսվեցին տարբեր վարկածներ շրջանառվել: Սկզբում ասվում էր, որ ՀԱԿ կուսակցությունը պատրաստվում է դաշինք կազմել ՔՊ–ի հետ, հետո տեղեկություն տարածվեց, թե դաշինք չեն կազմի, բայց ՀԱԿԿ անդամները կներգրավվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում:
 
Այս ամենի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» կապ հաստատեց Արման Մուսինյանի հետ, բայց նա, հարցը դեռ չլսած, ասաց, որ հանդիպման  է և խնդրեց 1,5 ժամից զանգահարել: Բնականաբար, փորձեցինք կապ հաստատել 1,5 ժամից, բայց այդ ժամանակ արդեն Մուսինյանը չպատասխանեց մեր զանգերին: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հեռախոսահամարն ընդհանրապես անջատված էր: Ու թեև չենք բացառում, որ դա կարող է այլ հանգամանքով պայմանավորված լինել, ամեն դեպքում նշենք, որ նրա հետ զրուցել նույնպես չհաջողվեց:
 
Հարցի մասին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հետ: Նա սկզբում ասաց, որ շատ զբաղված է, բայց, այնուամենայնիվ, կարողացանք որոշ հարցերի մասին պարզաբանում ստանալ:
 
ՔՊ–ի ցուցակով ՀԱԿ անդամների ընտրությանը մասնակցելու հանգամանքը նա «մուտիլովկա» համարեց՝ ցավով նշելով, որ այդ բառի հայերեն համարժեքն ինքը չի հիշում: «Այս պահին գրագետ մարդկանց հետ ենք նստած, բոլորն էլ ասացին, որ այդ բառի հայերեն համարժեքը չեն կարողանում գտնել»,– ասաց Զ. Թադևոսյանը և հավելեց, որ լրատվամիջոցներից մեկը մի սուտ լուր է գրել, մյուսներն էլ այդ սուտը տարածել են ու տպավորություն ստեղծել, թե դա իրականոթյուն է: 
 
Դիտարկմանը, թե սուտը սովորաբար անորոշությունից է ծնվում և նման ստերի դեմն առնելու համար հարկավոր է ընդամենը պատասխանել հարցերին, որպեսզի ո՛չ լրագրողների համար մութ հարցեր մնան, ո՛չ հասարակության մոտ, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ցանկացած կուսակցության վարքագծի դրսևորման քաղաքակիրթ ձևը հայտարարություն տարածելն է: Եվ եթե մինչև հիմա դուք նման հայտարարության դեռ չեք հանդիպել, ուրեմն, դեռևս որոշում չի կայացվել: Այդ պարագայում, որևէ կուսակցական որևէ բան ասելու իրավունք չունի: Դա կուսակցական կարգապահություն է: Մենք չենք կարող ասել՝ քննարկվում է, չի քննարկվում, ինչ լուծում կստանա»:
 
Տիկին Թադևոսյանը նաև նշեց, որ իրենց կուսակիցներն էլ են տարակուսանքի մեջ հայտնվել՝ կարդալով մամուլի հրապարակումները, բայց նա բացառեց, որ այս կամ այն ՀԱԿ–ական կարող է ներգրավված լինել ՔՊ–ի ցուցակում:
 
«Դա «ֆեյքերի» մուտիլովկան է: Այս պահի դրությամբ ես 100 %–ով բացառում եմ, որ ՀԱԿ կուսակցության որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի: Եթե նման բան լինի, ապա դա կնշանակի, որ կուսակցության անդամ չէ, քանի որ ընտրությունը քաղաքական միջոցառում է: Ուստի անպայման կուսակցության որոշում պետք է լինի, անգամ այն դեպքում, երբ մեկ կուսակցական անդամ ներգրավվում է մեկ այլ կուսակցության ցուցակում: Եթե նման որոշում դեռ չկա, բայց որևէ կուսակցական նման քայլ իրականացրած լինի, ապա դա կնշանակի, որ ինքն այլևս չպետք է այդ կուսակցության անդամ լինի, քանի որ չի հարգել կուսակցության որոշումը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին որոշման հրապարակմանը, ապա կարծում եմ, որ եկող շաբաթվա սկզբին պարզ կլինի, թե ՀԱԿ–ն ինչ որոշում է կայացրել»,– ասաց Զ. Թադևոսյանը:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию