Ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել ընդհանուր 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 23
2. «Արթիկ» ՔԿՀ – 30
3. «Վանաձոր» ՔԿՀ – 13
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 53
5. «Գորիս» ՔԿՀ – 12
6. «Հրազդան» ՔԿՀ - 26
7. «Աբովյան» ՔԿՀ – 22
8. «Սևան» ՔԿՀ – 138
9. «Կոշ» ՔԿՀ – 48
10. «Արմավիր» ՔԿՀ – 43
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13
Հիշեցնենք, որ համաներման շրջանակներում ազատ են արձակվել նաև քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ՌԴ-ում դատապարտված և կալանքը ՀՀ-ում կրող վարորդ Հրաչյա Հարությունյանը, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: