Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 17.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել. ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 50,5 մլն դրամի վնաս Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է Սպիտակի եւ Արթիկի ճանապարհներին թույլ ձյուն է տեղում Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Յուրա Մովսիսյան. Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած 6 անձ դատապարտվել է 46 տարվա ազատազրկման Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու «Խառն եմ, ապե». «Փաստ» Ի՞նչ կապ ունի Մորզեի այբուբենը Մորզեի հետ. պարզվում է՝ այլոք ավելի մեծ ներդրում ունեն այս գործում Ի՞նչ ունի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը պետը. «Փաստ» Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շրջանցեց կուսակցությունների մեծ մասին. «Փաստ» Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն. «Փաստ» Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի ախտաբանի. «Փաստ» «Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին. «Փաստ» Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի». «Փաստ» Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. «Փաստ» Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ոստիկանները բացահայտել են հանցագործության 39 դեպք Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

Առաջարկը լավն է, բայց պետք է զգույշ լինել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է նախապատրաստվում: Առաջարկվելու է նույնականացման՝ ID քարտերը որպես կուտակային քարտեր ծառայեցնել և այն օգտագործել առևտուր կատարելու ժամանակ։ Առաջարկը բավականին բուռն արձագանքի արժանացավ և իր հերթին բազմաթիվ հարցեր առաջացրեց:
 
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, բիզնեսի տեսանկյունից ստվերի դեմ պայքարն առավել արդյունավետ կլիներ, եթե այնպիսի միջավայր լիներ, որ բիզնեսը հարկադրված չլիներ ստվերում գործել: Եվ քանի որ նոր կառավարությունը մասշտաբային պայքար է սկսել ստվերի և կոռուպցիայի դեմ, ուստի փորձում է երկու ուղղությամբ պայքարել: Մի կողմից՝ բիզնեսին ստուգելով, մյուս կողմից՝ ներքևից վերև քաղաքացիների ակտիվությունը բարձրացնելով՝ փաստացի նրանց դարձնելով մոնիտորինգի կողմ: 
 
«Հայաստանում մշակույթի պակաս կա այն առումով, որ մարդիկ շատ հաճախ իրենց ընտանիքի բյուջեն չեն պլանավորում: Անգամ կարող են շատ պատահական ձևով ծախսել: Դեռ ժամանակ կա և կարելի է մարդկանց սովորեցնել, թե ինչպես պետք է սեփական եկամուտները հայտարարագրել, բայց այն, որ քաղաքացիները պետք է սովորեն դառնալ իրենց գումարի կամ ունեցվածքի տերը, միանշանակ է: Մյուս կողմից՝ Հայաստանը, որպես ցիվիլ երկիր, պետք է քաղաքացիների եկամուտների հայտարարագրման մշակույթի էլեմենտներ ներդնի, որպեսզի կարողանա միջագային ասպարեզում մրցակցային դիրք գրավել»,– ասաց Գ. Մակարյանը:
 
Խոսելով գործատու– աշխատող հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ չգրանցված աշխատող պահելը պետք է ձեռնտու չլինի գործատուի համար: Մյուս կողմից, թեև դա կարող է հանգեցնել աշխատողների օպտիմալացմանը, բայց պետք է վստահ լինել, որ գործատուները երբեք չեն ցանկանա ազատվել որակյալ մասնագետներից:
 
«Մեկ այլ տենդենց նույնպես կա: Այսօր շատ գործատուներ ցանկանում են թափանցիկ աշխատել: Նախկինում, երբ կար ստվերային կառավարում, շատերն անհավասար մրցակցային պայմաններում են եղել: Եվ երբ այդ պայմանները հավասարեցվում են, այսինքն՝ տանիքներ ունենալու, պաշտոնյաների հետ ախպերություն–ընկերություն անելը վերանում է, պատգամավորներն ինչ–ինչ արտոնություններ չեն ունենում, բոլոր պրոցեսները դառնում են վերահսկելի, իսկ գործընթացները դառնում են թափանցիկ: Այդ դեպքում ստվերում գտնվելու անհրաժեշտություն այլևս չի լինում, և այն դառնում է բավականին ռիսկային»,– ասաց Գ. Մակարյանը: 
 
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին շրջանում մոտ 35 հազար աշխատատեղ է ֆորմալացվել: Դա նշանակում է, որ շատ ձեռնարկություններ գնացել են սեփական աշխատողներին գրանցելու և սպիտակ դաշտում աշխատելու ուղղությամբ: Դա խոսում է նաև այն մասին, որ շատ գործատուներ ոչ թե որոշել են ազատվել իրենց աշխատողներից, այլ գնացել են իրենց գործունեությունը թափանցիկ դարձնելու ճանապարհով, ասում է Գ. Մակարյանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ դրան զուգահեռ գործազրկության արհեստական աճ տեղի չի ունեցել: Հարցին, թե ինչ երաշխիք, որ աշխատողներին գրանցելով՝ գործատուն եկամտահարկի չափով չի նվազեցրել աշխատավարձը, Գ. Մակարյանը պատասխանեց. «Եթե աշխատողը կհամաձայնի, որ իր եկամտահարկն ամբողջությամբ կամ 50/50 տարբերակով իրենից գանձեն, ապա այդտեղ նույնպես խնդիր չկա: Եթե երկու կողմերը համաձայն են նման պայմաններով աշխատել, ապա մենք ինչո՞ւ պետք  է մտնենք նրանց հարաբերությունների մեջ: Այսինքն, եթե տվյալ անձին ձեռնտու է, որ 100 հազար դրամ աշխատավարձ ստանա, բայց չկարողանա վարկ վերցնել, ինչ–որ հարցեր լուծել,  սուբսիդավորումներից և այլ պետական ծրագրերից օգտվել, իսկ եթե նախկին 100 հազարի փոխարեն պետք է 90 հազար դրամ աշխատավարձ ստանա, բայց մյուս կողմից կարողանալու է առավելություններից օգտվել, ու համաձայնում է այդ պայմաններին, ապա ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Համաձայն չլինելու դեպքում կարող է առաջարկվող պայմանները քննարկել գործատուի հետ: Սա էլ է մշակույթ, որ պետք է զարգանա: Մարդիկ պետք է սովորեն բանակցել գործատուի հետ, թեկուզ՝ կռվել: Աշխատողը պետք է սովորի իր իրավունքները պաշտպանել: Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, թե բոլոր քաղաքացիները միամիտ են, իսկ գործատուներն՝ ագրեսիվ»,–ասաց Գ. Մակարյանը:
 
Նրա խոսքով՝ երբ բոլոր գործատուները հավասար պայմաններում սկսեն աշխատել, կհասկանան, որ իրենց հաջողությունն անմիջականորեն կախված է որակյալ աշխատողների աշխատանքից: Այդ դեպքում կսկսեն գնահատել ինտելեկտը և աշխատողին չեն ասի՝ դրսում բազմաթիվ գործազուրկներ կան, ուրիշին կընդունեմ: Ավելին, մրցակցությանը դիմանալու համար նաև լավ պայմաններ կստեղծեն աշխատողների համար, որպեսզի աշխատողը չհեռանա:
 
«Այսօր մասնագետները շատ չեն շուկայում, որ գործատուն իրեն նման ճոխություն թույլ տա: Բացի այդ, կրթություն ստացած երիտասարդին մինչև ցանկալի մակարդակի մասնագետ դարձնելը, առանց իմանալու՝ կդառնա՞ ցանկալի մասնագետ, թե ոչ, բավականին ժամանակ և ռեսուրս է ներդրվում: 
 
Ուստի նրան կորցնելն ավելի թանկ կարող է նստել գործատուի վրա: Այսինքն, անցել են այն ժամանակները, որ նախկին տգետ գործատուները կարող են միշտ մրցունակ մնալ շուկայում: Այսօր նույնիսկ լավ կրթություն չստացած գործատուներն են հասկանում այդ ամենը և բավականին հմուտ մենեջերների են աշխատանքի ընդունում, որ կարողանան ոչ միայն մրցունակ մնալ, այլև իրենց բիզնեսը զարգացնեն: Եվ հիմա արդեն այնպիսի պայմաններ են ձևավորվում, որ կհաղթի նա, ով մրցունակ կլինի: Իսկ մրցունակությունը և՛ կադրերն են, և՛ մենեջմենթն է, և՛ որակը, և՛ շատ այլ հարցեր»,– ասաց Գ. Մակարյանը: 
 
Այնուամենայնիվ, սա դեռ սկիզբն է, իսկ ժամանակի ընթացքում համակարգը կկատարելագործվի, համոզված է գործատուների միության նախագահը: Ուստի համակարգի սխալները հասկանալու համար կարելի է այն որպես պիլոտային ծրագիր իրականացնել: Ինչ վերաբերում է ամեն ինչը թաքցնելու հայկական մտածելակերպին, ապա պետք է այդ մշակույթն էլ փոխել, որպեսզի բոլորն էլ հնարավորություն ունենան աշխարհի հետ համաքայլ առաջ շարժվել:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan