Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 17.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է Սպիտակի եւ Արթիկի ճանապարհներին թույլ ձյուն է տեղում Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Յուրա Մովսիսյան. Հիանալի թիմային հաղթանակ Ջիբրալթարում Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած 6 անձ դատապարտվել է 46 տարվա ազատազրկման Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու «Խառն եմ, ապե». «Փաստ» Ի՞նչ կապ ունի Մորզեի այբուբենը Մորզեի հետ. պարզվում է՝ այլոք ավելի մեծ ներդրում ունեն այս գործում Ի՞նչ ունի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը պետը. «Փաստ» Ընդունվեց միաձայն կամ՝ ինչպե՞ս ներկուսակցական դեմոկրատիան շրջանցեց կուսակցությունների մեծ մասին. «Փաստ» Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն. «Փաստ» Արյան քաղցկեղի ճշգրիտ և արագ ախտորոշման գրավականները՝ ըստ «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի ախտաբանի. «Փաստ» «Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին. «Փաստ» Ռուբեն Մեհրաբյան. «Դիվանագիտական քայլերի, փաստերի ու փաստարկների գույքագրում պետք է արվի». «Փաստ» Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. «Փաստ» Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ոստիկանները բացահայտել են հանցագործության 39 դեպք Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

Հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթի մի քանի գործոնները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր չներկայացրած նախկին և ներկա պաշտոնյաների թվին: Հանձնաժողովը խոստացածի համաձայն իր պաշտոնական կայքում արդեն հրապարակել է նաև նրանց անունները:
 
Ինչպես տեղեկանում ենք ցանկից, 2018 թ. նոյեմբերի 6–ի դրությամբ պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց շարքում գերակշռողը ՊԵԿ աշխատակիցներն են: Նրանց թվում են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Արագածոտնի բաժնի պետի տեղակալ Լյովա Գրիգորյանը, ՊԵԿ Արևել յան մաքսատուն– վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի 4–րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Սևակ Խաչատրյանը: Ցանկում կան նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների անուններ: Ընդհանուր առմամբ, օրենքով նախատեսված 30–օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել 7 անձ իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29:
 
Հետաքրքրական է նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր չներկայացրած նախկին պաշտոնյաների ցանկը, որտեղ կան նաև նախկին ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուել յանի անունները: Այդ ցանկում են նաև նախկին ՊԵԿ պաշտոնյաներ, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ: Այս իմաստով կարելի է արձանագրել, որ հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթը, թերևս, դեռ շարունակվում է:
 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ զրույցում, մինչ այս ցանկը հրապարակելը, փորձել էինք հասկանալ նաև հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը:
 
«Փաստի» հետ զրույցում նա մանրամասնել է. «Օրենքը նախատեսում է մեկամսյա ժամկետ: Այսինքն՝ պաշտոնը ստանձնելու պահից 30–օրյա ժամկետում պետք է հայտարարագրերը ներկայացվեն: Պրակտիկայում հետևում են 30–օրյա ժամկետին, բայց ունենք դեպքեր, երբ 30–օրյա ժամկետից ուշ են ներկայացնում հայտարարագրերը: Նրանց վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվում, իսկ չներկայացրածների վերաբերյալ նախատեսում ենք գործընթացեր. երկու վարչականից հետո նոր քրեական ներգործություն է սահմանվում: Որպես կանոն, առաջին վարչական ներգործությունից հետո ժամկետը խախտած պաշտոնյաները կամ փոխկապակցված անձինք հայտարարագրերը ներկայացնում են»:
 
Նրա խոսքով՝ հայտարարագրի ժամկետի պահպանումը կախված է մի քանի գործոններից: «Օրինակ՝ շատ պատասխանատու պետք է լինեն իրենց կադրային ստորաբաժանումները, որպեսզի նշանակումների մասին պատշաճ տեղեկացում տան: Հաճախ նշանակումների կամ ազատումների մասին մենք ստանում ենք ուշացած տվյալներ. եթե տվյալը ուշ է ստացվում, համապատասխանաբար, ուշ է գեներացվում «pasword»–ը. մեր հայտարարագրման համակարգն էլեկտրոնային է, և պաշտոնյաները կարող են համակարգ մուտք գործել բացառապես իրենց հաշվով և գաղտնաբառերով: Այդ ստորաբաժանումների թերացումները շատ հաճախ անդրադառնում են պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետում իրենց պարտականությունների կատարման վրա: Մենք համագործակցում ենք և համապատասխան հիշեցումներ, տեղեկացումներ ենք ուղարկում նաև կադրային ստորաբաժանումներին, որպեսզի իրենք օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը պահպանեն և նշանակումների, ազատումների և փոփոխությունների մասին մեզ անհապաղ տեղեկացնեն»,–ասաց նա:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan