Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երկար տարիներ է՝ լրատվամիջոցները ահազանգում են գովազդային վահանակների անճաշակության ու շատ դեպքերում տեքստերն օրենքի խախտումներով ներկայացնելու մասին: Խնդիրն այն է, որ կա գործող օրենք, որի համաձայն խանութի ցուցանակը կամ գովազդային վահանակը պետք է առաջին հերթին հայերեն լեզվով գրված լինի: Դրանից հետո, ավելի փոքր տառաչափով կարող է նաև այլ լեզուներով ներկայացված լինել: 
 
Բացի այդ, քիչ չի գրվել նաև այն մասին, որ տառասխալներով վահանակների պակաս նույնպես չկա, և դա նույնպես ազդում է Երևանի արտաքին տեսքի վրա: Տարբեր վահանակների միջև գունային հարմոնիայի մասին խոսք լինել չի կարող: Դրա պատճառով տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մայրաքաղաքում ենք ապրում, այլ մի մեծ շուկայում: Կարճ ասած՝ կարծես թե այս ամենի վերջն եկել է, ու այսուհետ ամեն ինչ ըստ դասակարգման է լինելու: 
 
Արթուր Մեսչյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվելուց հետո կարծես Երևանը սկսել է նորովի շնչել: Քաղաքային միջավայրի բարելավման աշխատանքներ են իրականացվում՝ ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները: Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջների և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային վահանակները: Ու թեև, ինչպես միշտ՝ այս գործընթացը կրկին մայրաքաղաքի կենտրոնից են սկսել, բայց հույս կա, որ նոր իշխանությունները նախկինների նման միայն կենտրոնով չեն սահմանափակվի և նույն ջանասիրությամբ կարգի կբերեն նաև Երևանի ծայրամասերը: 
 
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը տեղեկություն է տարածել, որ արտաքին գովազդի տեղադրումը կամ տեղաբաշխումն իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման կամ տեղադրման, համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37–Ն որոշման» համաձայն և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
 
Այսինքն, նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: 
 
Տնտեսվարողների շրջանում ստեղծված անորոշությունը մեղմելու համար «Փաստն» առաջիկայում կանդրադառնա այդ թույլտվության տրամադրման մանրամասներին և կներկայացնի, թե ինչ քայլերից է անհրաժեշտ սկսել ու ավարտել: Այսինքն, թե ծառայությունն ինչ արժե, ինչքան ժամկետներում է թույլտվությունը տրամադրվում և այլն: Իսկ մինչ այդ՝ արձանագրենք, որ մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել, և հույս կա, որ հետագա լուծումներն ավելի ճաշակով կլինեն:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին