Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս վերականգնել հիշողությունը, արդյո՞ք սերիալների նման՝ գլխին ևս մեկ հարվածով

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Իբր գլխին վերստին հարված ստանալը կարող է վերականգնել հիշողությունը:

Իրականում այդպես չէ:

Ցանկացած դեպքում գլխին հարվածը վտանգավոր է, մանավանդ, եթե մարդը մի անգամ արդեն հարված ունեցել է: Այն, որ վերստին հարված ստանալը վերականգնում է հիշողությունը, բացարձակ որևէ գիտական կամ գործնական հիմք չունի: Սա ընդամենը սցենարիստների համար ֆիլմերի երկարաձգման և սյուժեի զարգացման տեսակետից հարմար միֆ է: Հարցն այն է, որ ներկայումս այնքան այդպիսի ֆիլմեր են արտադրվել, որ մարդկանց շրջանում արմատավորվել է այս սխալ պատկերացումը: ԱՄՆ–ում 2004 թվականին կատարված մի հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցվողների 42%–ը համոզված է սրանում, նույնը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայում հարցվածների 26%–ը: Սրանք ահռելի թվեր են:

Սովորաբար գլխին հարված ստացած մարդկանց մեկ երրորդի մոտ մնում են «հիշողության կղզյակներ», այսինքն՝ նրանք մոռանում են որոշակի բաներ: Դա կարող է շարունակվել մի քանի րոպեից մինչև ամիսներ: Հաճախ այդ մարդիկ սկսում են խճճվել՝ սխալ ենթադրելով, որ իրենք, ասենք, աշխատանքի վայրում են, կամ էլ ուշանում են հանդիպումից, կամ էլ անգամ ահաբեկիչների կողմից պատանդ են վերցված և այլն: Հիշողության կորուստը՝ ամնեզիան, բոլորովին էլ նման չէ ֆիլմային ամնեզիային, երբ կոմայից դուրս եկող հիվանդը ոչինչ չի հիշում իր անցյալից: Սովորաբար նկատվում է հիշողության մասնակի կորուստ, սա կոչվում է ռետրոգրադ ամնեզիա, որի ժամանակ հիվանդը չի հիշում վնասվածքից հետո եղածը, սակայն, իհարկե, հիշում է՝ ով է ինքը և կամ ինչեր են եղել անցյալում: Ցանկացած դեպքում ինչ էլ հիշում է վնասվածք ստացածը կամ չի հիշում, միևնույն է, անհնար է վերականգնել կորուստը կրկնակի հարվածով: Ավելին, մեկ անգամ գլխին հարված ստացածի համար մեծ է հավանականությունը ևս մի հարված ստանալու, քանի որ նրա մոտ խախտված է լինում կոորդինացիան, թուլացած է ուշադրությունը: Նշենք, որ մեկ անգամ գլխին հարված ստացածի համար կրկնակի հարված ստանալը անգամ կարող է մահացու լինել, քանի որ այդ պահին արդեն նրա ուղեղը թուլացած է: Սա անգամ անուն ունի՝ «երկրորդ հարվածի սինդրոմ»: Նույնիսկ մի քանի դեպք է գրանցվել, երբ մարզիկները մի անգամ հարված ստանալուց հետո վերադարձել են պարապմունքների և կրկին հարված ստանալուց մահացել: 

Նշենք, որ կա քիչ հանդիպող և քիչ հետազոտված ևս մեկ բժշկական իրավիճակ, որն էլ հենց կարող է հիմք դարձած լինել սցենարիստների համար: Սա կոչվում է դիսսոցիատիվ ֆուգա և արտահայտվում է գլխին հարված ստացածի հիշողության ամբողջական կորստով, հիվանդը անգամ սեփական անունն է մոռանում: Որպես կանոն, սա լինում է ծանր, գիտակցությունը վնասող իրադարձությունների արդյունքում, հնարավոր է անգամ, որ լինի ոչ թե ուղղակի ֆիզիկական, այլ հոգեբանական վնասվածք: Նման մարդը կարող է հայտնվել մի վայրում և բոլորովին չհիշել, թե ով է ինքը: Սովորաբար այդ մարդկանց մոտ հիշողությունը որոշակի ժամանակ անց ինքնըստինքյան վերականգնվում է, բայց շատ մակերեսային են մնում հիշողությունները հենց այդ՝ հիշողության կորստի ժամանակահատվածի վերաբերյալ: Սովորաբար այս վիճակներն էլ մենք տեսնում ենք կինոնկարներում: Բայց և այնպես, այստեղ ևս կրկնակի հարվածը ոչ մի դեր չունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին