12-ամյա կորած երեխան դեռ չի գտնվել. կինոլոգների որոնումներն էլ արդյունք չտվեցին (լուսանկարներ)
Armtimes.com-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, Վանաձորում արդեն 3 օր է որոնում են 2006 թվականին ծնված Արթուր Մարտիրոսյանին: Երեխան աուտիզմ ունի, չի խոսում:
Տղան նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին Վանաձոր քաղաքի Մարգարյան 1 հասցեից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո երեխային որոնելու էին դուրս եկել ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, Վանաձորի փրկարարները, հարազատներն ու օտար մարդիկ:
Մարդաշատ վայրեր, շենք-շինություններ, սարեր ու հանդամասեր, 2 օր շարունակ գիշեր ցերեկ իրականացվող որոնողական աշխատանքները սպասված արդյունք չտվեցիին: Նախօրեին արդեն Վանաձոր այցելեցին ոստիկանության կինոլոգները, ովքեր վարժեցված շների միջոցով փորձեցինք գտնել տղայի անցած ճանապարհը, շները մի պահ հետքն առան, այնուհետ արդեն Վանաձորի հագուստի շուկայի տարածքում կորցրրեցին հետքը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում