Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռեյտինգայինների «սուրբ» տեղը դատարկ մնաց. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ձախողումն ու գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման փաստը որոշակի շրջանակներում ստեղծել էր մտայնություն, թե ՀՀԿ–ն շանս է ստանում այդպիսով հասնել ռևանշի: Այս մտայնությունը, սակայն, ճիշտ էր միայն այն մասով, որ ՀՀԿ–ն իսկապես ռեյտինգային ընտրակարգի հետ որոշակի հույսեր կապում է: Մեծ հաշվով, սակայն, այդ մտայնությունն ունի մեթոդաբանական սխալ՝ ՀՀԿ–ի հույսերը կապված են ոչ թե ռևանշի, այլ որևէ կերպ խորհրդարանում հայտնվելու, սեփական կենսունակությունը ինչ–որ կերպ վերագտնելու հետ: ՀՀԿ–ի՝ ռեյտինգային համակարգից ունեցած այս մինիմալ ակնկալիքներն, իրականում, ոչ թե հուսահատության, այլ չոր հաշվարկի վրա էին կառուցված: Չնայած նրան, որ ընտրություններն անցնելու են ռեյտինգային համակարգով, բայց փոխվել է քաղաքական կոնտեքստը, իրավիճակը՝ ռեյտինգայինով ահռելի ձայներ հավաքած թեկնածուներն այլևս գործուն և ուղղակի մասնակցություն չեն ունենալու ընտրությունների ընթացքում, առավել ևս՝ ՀՀԿ–ի կազմով:

ՀՀԿ–ի այս մոտեցման ապացույցը դարձան վերջին օրերին հնչող հայտարարությունները ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց հեղինակները հենց ռեյտինգայինով պատկառելի ձայներ ստացած անձինք էին: Այն, որ ռեյտինգայինի առաջամարտիկներից շատերը առնվազն չէին առաջադրվելու ՀՀԿ ցուցակով, պարզ էր դեռ մի քանի ամիս առաջ և, ըստ էության, ունի շատ հասկանալի բացատրություն՝ նրանցից շատերը խոշոր սեփականատերեր են ու, բնականաբար, չեն ցանկանում հայտնվել ընդդիմության ճամբարում: Հասկանալի է նաև այդ մարդկանց ընդհանրապես չմասնակցության մոտիվացիան: Քաղաքական իրավիճակի փոփոխությունը զրկում է նրանց մասնակցության որևէ մոտիվացիայից: Շատերը մեծ հաճույքով պատրաստվում են լքել քաղաքական ասպարեզը ու զբաղվել բացառապես բիզնեսով:

Առաջին հայացքից, սակայն, տրամաբանական ու հասկանալի այս գործընթացն ունի որոշակի խութեր: Բանն այն է, որ այս մարդիկ տարիներ շարունակ լինելով մեծամասնական ընտրակարգով կամ ռեյտինգայինով ընտրված պատգամավորներ՝ ունեցել են ահռելի ազդեցություն հատկապես տեղերում: Տարիներ շարունակ այդ ազդեցությունը դարձել է տեղերում բազմաթիվ մարդկանց քաղաքական ընտրության հիմք: Իսկ այսօր, դուրս գալով քաղաքականությունից կամ ուղղակի չառաջադրվելով, փաստացի, տարիների կուտակված կապիտալը զրոյացվում է:

Անշուշտ «քաղաքականությամբ զբաղվել» արտահայտությունը բավական ճոխ կարող է հնչել այդ մարդկանցից շատերի դեպքում: Ավելի շուտ նրանք զբաղեցրել են որոշակի տեղեր քաղաքական ինստիտուտներում: Բայց վերջիններիս ունեցած ազդեցությունն, ի տարբերություն, քաղաքական գործունեության ֆեյք չի եղել: Ավելին, եթե պարզագույն մեխանիզմներով վերարտադրվելուց ու պառլամենտում սեփական տեղն ապահովագրելուց զատ դրվեր այլ նպատակ, ապա նույն այդ մարդիկ կկարողանային կապիտալիզացնել այդ ազդեցությունը ֆեոդալականից ավելի քաղաքականի, ավելի քաղաքակրթական բովանդակության: Եթե այդ կապիտալիզացիան տեղի ունենար, ունեցած ազդեցությունը վերածվեր տեղերում թիմերի, ծրագրերի առկայության, նույն այդ մարդիկ մի կողմից կկարողանային հեռանալ քաղաքականությունից, մյուս կողմից այդ ազդեցությունը փոխանցել նրանց, ովքեր իսկապես պատրաստ են զբաղվել քաղաքականությամբ:

Տեղերում ունեցած ահռելի ազդեցության գործոնն, ըստ այդմ, չի տրանսֆորմացվել, չի ստեղծել սերնդափոխության խողովակներ, պատրաստ չի եղել ֆորսմաժորային իրավիճակներում ունենալ պահեստային տարբերակներ: Արդյունքում այժմ ունենք այն, ինչ ունենք՝ այդ ազդեցության պոտենցիալը իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված վերածվում է ամայի դաշտի, այնինչ կարող էր տրանսֆորմացվել ու դառնալ քաղաքական կապիտալ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Акции протеста в Тавуше постепенно расширяютсяIdram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на Пашиняна