Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք՝ բոլորս, հակված չենք արդյունավետ աշխատանքի, բայց պետությունն էլ պետք է գտնի միջոցներ, որ «ծույլ» մարդիկ իրենց կամքից անկախ աշխատեն. տնտեսագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իրականությանը բավականաչափ մոտիկ է, որ Հայաստանում մենք՝ բոլորս, հակված չենք ռացիոնալ, արդյունավետ ու առարկայական աշխատանքի. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով նոր կառավարության աշխատանքի խրախուսման քաղաքականությանը և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 350.000 մարդ ճռռում է, որ պահի 800.000 մարդու:

«Դա պետության համար ամենամեծ խնդիրներից է, երբ առանց աշխատանքի հայտնվում են  սպառման դաշտում»,-ասաց նա և օրինակ բերեց 1,5 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանը: «Չինաստանում մարդը ծնված օրվանից, գիտակից հասակից հասկանում է, որ պետք է աշխատի, ցավոք, մեզ մոտ կարծես այդ առումով ունենք դժվարություններ: Իհարկե,  հասկանալի է, որ դա պայմանավորված է ինչպես քաղաքացիներով, այնպես էլ պետության քաղաքականությամբ: Պետությունը պետք է գտնի միջոցներ, որ մարդիկ՝ վատագույն  դեպքում բոլոր նրանք, ովքեր, այսպես ասած, «ծույլ» են և հակված չեն ռացիոնալ ու արդյունավետ քրտնաջան աշխատանք կատարելու, իրենց կամքից  անկախ կարողանան հայտնվել աշխատանքային գործունեության տիրույթում: Եթե դու սկսում ես աշխատել անգամ ոչ արդյունավետ, ամեն դեպքում ստեղծում ես մի բան, իսկ չստեղծելով ու մտածելով միայն սպառման մասին՝ ակնհայտորեն մենք կունենանք աղքատության այն մակարդակը, ինչն այսօր պետականորեն գրանցված է»,-ասաց նա:

Միաժամանակ, ըստ նրա՝ պետական ամենաբարձր մակարդակով նման խնդիրը չի կարելի քաղաքացիների համար օղապարան դարձնել, փոխարենը պետք է գտնել այնպիսի մոտեցումներ և ձևեր, որ մարդն իր կամքից անկախ հայտնվի գործունեության դաշտում:

 
 
  

Տնտեսագետի խոսքով՝ դրան զուգահեռ պետք է կտրուկ կրճատել պետական ապարատում անարդյունավետ աշխատողների թիվը: «Պատկերացրեք պետական կառավարման համակարգը դարձել է աշխատանքի բավարարման տեղամաս, այսինքն՝ մի ստվար զանգված պարզապես պետական գանձապետարանից փող ստանալով և ոչինչ  չանելու պատրվակով է գտնվում, այսպես կոչված, «աշխատանքի»: Դրա համար  պետական կառավարման համակարգը պետք է կտրուկ փոքրացնել, բոլոր ազատվածների համար կողմնորոշիչ տեղ ստեղծել, զարգացնել, որ մարդիկ դառնան իսկապես չոր մասնագիտության տեր ինչ-որ գործունեություն իրականացնող»,-ասաց նա:  

Բոստանջյանն օրինակ բերեց, որ 1990 թվականին ձևավորված Գերագույն խորհրդի աշխատակազմը բաղկացած է եղել ընդամենը 240 հոգուց այն դեպքում, երբ պատգամավորների թիվը 260 է եղել: «Հիմա աշխատակազմը գերազանցում է 800-ը: Դրան գումարվել են պատգամավորների օգնականները: Ես անընդհատ բարձրացրել եմ այդ հարցը, ո՞վ է տեսել աղքատ երկրում այսպիսի ծառայողական մեքենաներ լինեն, վարորդներ, բենզին, քարտուղարուհիներ: Հասկանում եք, սրանք ծախսեր են, որ պետությանը բերում են բևեռացվածության: Հայտնվում են մի փոքր շերտ հարուստներ և մեծ շերտ աղքատներ: Հարկավոր է մեր գաղափարախոսությունը և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը ձևավորել այնպես, որ քաղաքացին ավտոմատ կերպով գտնվի ռացիոնալ, արդյունավետ գործունեության դաշտում»,-ասաց նա:  

 

 

Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)