Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Սարգսյանի հեղաշրջումը. ՀՀԿ–ն մտնում է կոնֆլիկտների փուլ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

«Ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը»,– ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստից առաջ լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը իր, Արմեն Աշոտյանի ու Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հավանականության մասին հարցին: Դժվար է ասել՝ Շարմազանովը հատուկ չէր հիշատակել Վիգեն Սարգսյանի օրինակը, թե պարզապես մոռացել էր: Բայց այն հանգամանքը, որ նիստի արդյունքներով Վիգեն Սարգսյանը ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ ու հենց ինքն էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը, ցույց է տալիս, որ հայտնի նիստն այդքան հարթ չի անցել:

Դեռևս թավշյա հեղափոխությունից առաջ, անցյալ տարվա վերջում և այս տարվա սկզբում, երբ դեռ անորոշ էր ՀՀԿ–ի՝ վարչապետի թեկնածուի անունը, քննարկվող տարբերակներից մեկը Վիգեն Սարգսյանին՝ որպես Սերժ Սարգսյանի ժառանգորդի վարչապետի թեկնածու ընտրելն էր: Սակայն ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ կան ներկուսակցական խնդիրներ: Ընդ որում, խնդիրներ ոչ միայն առավել տեսանելի շերտերում՝ կապված նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա աջակիցների վարչապետական ամբիցիաների հետ, այլև խնդիրներ ընդհանրապես: Ակնհայտ էր, որ Վիգեն Սարգսյանի թեկնածության շուրջ վերապահումներ ունեին թե՛, այսպես ասած, ավագ սերնդի, թե՛ նոր սերնդի հանրապետականները: Վերապահումներ կային նաև Կարեն Կարապետյանի թեկնածության հետ: Արդյունքում այս համատարած վերապահումները հանգեցրեցին միակ և անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանի՝ անփոխարինելիության հիմքով առաջադրումը ներկուսակցական վերապահումների ու դրանցից բխող պառակտումների դեմն առնելո՞ւ համար էր, թե՞ ինքը՝ Սերժ Սարգսյանն էր կուրացնում այդ վերապահումները՝ վերջնարդյունքում անփոխարինելի լինելու համար: Բայց փաստ է մի բան, որ ընտրված տարբերակը դարձավ իշխանափոխության պատճառ:

Հիմա, երբ այլևս պարզ է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանի հրապարակային քաղաքական վերադարձն է անհնար, այլև սխալ էր նաև իր առաջադրումը վարչապետի պաշտոնում, ՀՀԿ–ում ստեղծվել է բնական մրցակցության վիճակ: Վիճակ, որտեղ հանգուցալուծումը կախված է լինելու ոչ թե կոմպրոմիսից, այլ կոնֆլիկտից ու այն հանգամանքից, թե ով կհաղթի այդ կոնֆլիկտում: ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի՝ հայտարարվածից ավելի ձգված նիստերը, նիստին հաջորդած հայտարարությունները և այս ամենի կոնտեքստում Վիգեն Սարգսյանի դերակատարման էական ընդգծումը 

ցույց են տալիս, որ ներկուսակցական կոնֆլիկտում հաղթել է Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն, այսպես ասած, հաղթել է հետաձգված մարտում: Չի բացառվում, որ նրա հիմնական հաղթական խաղաքարտը եղել է մատնանշումն այն հանգամանքի, որ եթե ՀՀԿ–ն ժամանակին մի կողմ դներ իր հանդեպ եղած վերապահումները, գուցե կարիք չլիներ դա անել հիմա, երբ արդեն կա ոչ թե իշխանություն լինելու, այլև ընդհանրապես լինելու խնդիր: Այս իմաստով Վիգեն Սարգսյանը նախօրեին փոքրիկ հեղաշրջում է արել ՀՀԿ–ում: Գուցե այդ հեղաշրջումը հաջողել է նաև Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Սակայն ակնհայտ է նաև Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, նախաձեռնողականությունը, ՀՀԿ–ի կարգավիճակի փոփոխության դժվար ճանապարհին դրոշակակրի պատասխանատվության ստանձնման ինքնաբուխ մոտիվացիան: 

Անկախ նրանից՝ Վիգեն Սարգսյանն է հեղաշրջել ՀՀԿ–ն ու կյանքի կոչել իր առաջնորդության ամբիցիաները երկրորդ փորձից, թե դա իր փոխարեն արել  է Սերժ Սարգսյանը, պարզ է մի բան, որ ՀՀԿ–ն այլևս զրկված լինելով իշխանությունից՝ հայտնվել է նոր քաղաքական իրավիճակում, առավելապես ներքին իմաստով: Այլևս չկա առկա կոնֆլիկտները կոմպրոմիսով լուծելու հրամայականը, հրամայական, որն առարկայական էր՝ հաշվի առնելով, որ ցանկացած ներքին կոնֆլիկտ կարող էր բերել պառակտման ու իշխանության կորստի: Իսկ իշխանությունն ու այն կորցնելու վտանգը ՀՀԿ–ի միակ առանցքն էին: Իշխանությունն այլևս կորսված է, հետևաբար չկա նաև այն կորցնելու վտանգն ու այդ վտանգից խուսանավելու համար ինքնանպատակ կոմպրոմիսների գնալու անհրաժեշտությունը: ՀՀԿ–ն մտնում է ներքին կոնֆլիկտների փուլ ու ըստ այդմ ստանում է թե՛ այդ կոնֆլիկտից ուժեղացած դուրս գալու շանսեր, թե՛ այդ կոնֆլիկտներից վերջնականապես փլուզվելու վտանգներ: Ամեն ինչ կախված է մեկ բանից՝ արդյոք հիմա՝ իշխանության կորստից, կուսակցաշինության վրա վատնված տարիներից հետո կստեղծվի իսկապես ներկուսակցական դեմոկրատական մոդել, որը քաղաքական կոնֆլիկտները կդարձնի քաղաքակիրթ պրոցես՝ իր արևմտյան անալոգներով, թե այդ կոնֆլիկտները կմնան անձնական ինտրիգների մակարդակում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ