Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ընտրություններից հետո ազգովի պետք է լրջանանք, քանի որ Ադրբեջանը կարող է մեզ համար վտանգավոր վիճակներ ստեղծել. Կիրո Մանոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կարծում եմ, որ շատ կարևորություն չպետք է տալ այդ չակերտավոր մեխանիզմին, հնարավոր է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները մեղմացել են, բայց չեմ կարծում, որ դա քաղաքականության փոփոխություն է: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ստեղծված օպերատիվ կապին: «Տպավորությունս այն է, որ այդ երկխոսությունը պարոն Փաշինյանի նախաձեռնությունն է եղել, և այդ երկխոսությունն ինքնին կարող է դրական լինել»,-ասաց նա և որպես զինադադարի ռեժիմը ամրապնդելու երաշխիք կարևորեց Ալիևի համաձայնությունը ԵԱՀԿ լիազորությունների մեծացման, նկարահանող սարքերի տեղադրման առումով:

«Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետի հետ առանձին այս հարցը կարգավորելու փորձեր անելով, իրականում խուսափում է այն պարտավորություններից, որը ստանձնել է 2016 թվականի ապրիլից հետո Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների արդյունքում: Ադրբեջանի հիմնական նպատակը նախ այս պայմանավորվածություններից խուսափելն է և երկրորդ նպատակը քարոզչական է, որ ցույց տա, թե առանձին էլ կարող են խոսել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահին, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է ցույց տալ, որ ինքը կարող է Ալիևի հետ խոսել, պայմանավորվել, և այդ պայմանավորվածությունը իրականացվի: Նա նշեց, որ ինչ-որ տեղ Հայաստանի համար ևս քարոզչական է այս ամենը և այս պարագայում ավելի շատ ներքին լսարանին է ուղղված, իսկ Ադրբեջանի համար թիրախն արտաքին լսարանն է:

 
 


«Կարող է, որ փաստացիորեն նվազել են խախտումները Ադրբեջանի կողմից, բայց դա հարցի լուծում չէ, այսինքն՝ հուսամ, ճիշտ է պարոն Փաշինյանը, որ աշխատում է այդ մեխանիզմը, քանի որ չաշխատելու փաստը թանկ է լինելու, վստահ եմ, երկուսիս համար էլ»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ նման մեխանիզմ սրանից առաջ ևս եղել է հենց ուղիղ Արցախի հետ: «Իրենք խուսափում են ուղիղ Ղարաբաղի հետ որևէ մեխանիզմ հաստատել, և կարծում եմ, որ Հայաստանն էլ չէր ցանկանա Արցախի շփման գծի խախտումների համար Հայաստանի հետ կապվել, այլ պետք է նախընտրեր, որ կապվեն Արցախի հետ, հիմա էլ անհրաժեշտ է դա պնդել: Կա պնդում, որ Արցախը՝ որպես լիիրավ կողմ, պետք է մասնակցի բանակցություններին, իսկ դրա ամենաուժեղ փաստարկն այն է, որ Արցախը ստորագրել է զինադադարի մասին պայմանագիրը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպասվող զարգացումներին՝ Կիրո Մանոյանն ասաց, որ վստահ չէ, որ Ադրբեջանը կցանկանար՝ իրավիճակ փոխվի, քանի որ իր շահը չկա այդտեղ, բայց  ընտրություններից հետո Արցախի հետ շփման գծին և բանակցություններում լարվածության փորձեր կկատարի:

«Ընտրություններից հետո ազգովի պետք է լրջանանք, որ մեր խնդիրները լուծենք, քանի որ Ադրբեջանը կարող է մեզ համար վտանգավոր վիճակներ ստեղծել: Բոլորն էլ հասկանում են, որ մինչև Հայաստանում իշխանություն չձևավորվի, չի կարելի պատկերացնել, թե ինչ-որ բան պետք է կատարվի բանակցությունների ուղղությամբ, բայց ընտրություններից հետո Ադրբեջանը կփորձի ԱՄՆ-ի և մյուսների միջոցով ճնշում գործադրել, բայց հաշվի առնելով իր կեցվածքը՝ դա իրեն չի հաջողվի»,-ասաց նա:

 

  

 
 
 



 
Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ