Թուրքիան հույս ունի, որ 2019 թվականին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին չեղարկված կլինի. թուրք փոխնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիան հույս ունի, որ 2019 թվականին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին չեղարկված կլինի, այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Նա նշել է, որ այս տարի Թուրքիան ընդունել է շուրջ 6 մլն զբոսաշրջիկ Թուրքիայից և իրենք հույս ունեն, որ այդ թիվը մոտ ապագայում է՛լ ավելի կաճի:
«2019-ը մշակույթի և զբոսաշրջության տարի է հայտարարվել Ռուսաստանի ու Թուրքիայի համար: Ես հույս ունեմ, որ վիզային ռեժիմը կչեղարկվի ու Թուրքիայի քաղաքացիները կայցելեն Ռուսաստան», - ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:
Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։