Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր կլրանա գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: Զուգահեռ կան ուժեր, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց թվում նաև հայտնի կուսակցություններ կան:

«Նախորդ անհաջողություններից հետո լուսանցքում հայտնված հին կուսակցությունները և նոր կուսակցությունները բավականին լուրջ խաղադրույք էին արել նոր Ընտրական օրենսգրքի՝ մանավանդ ընտրական շեմի նվազեցման և օրենքի ուժով պարտադիր 4– րդ կուսակցության առկայության դրույթների վրա: Եվ այն պահից, երբ պարզվեց, որ ընտրությունները գործող ԸՕ–ով են լինելու, նույնիսկ ոչ այնքան բարձր շանսերը զրոյացվեցին, և, ի վերջո, դրանից հետո քաղաքական դաշտի մի մասը ընտրություններին չմասնակցելու որոշում ընդունեց: Ընտրությունները մանավանդ հների համար հեռանկարային չէին: Իսկ նորերը որպես նոր ուժ հանդես գալու, քաղաքական դաշտում բացերը լրացնելու ամբիցիաներ ունեն. կան բավականին շատ ժամկետնանց կուսակցություններ, որոնք ուղղակի տասնամյակներ շարունակ նույն գետն են մտնում ու անընդհատ ֆիքսում իրենց անկարողությունը: Նորերի համար գուցե արդյունքի առումով այս փուլում այդքան էլ մեծ հեռանկարներ չկան, բայց սա շատ լավ շանս է իրենց բրենդը ճանաչելի դարձնելու առումով, որովհետև քաղաքականությունը մեկ ընտրությամբ չի սահմանափակվում»,–անդրադառնալով վերոնշյալ իրողությանը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: 

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին ու դրանից բխող խնդիրներին, նա նկատեց, որ այդ համակարգը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում մի շարք կուսակցությունների համար, և բացառություն չէ նաև իշխող ուժը: «Իշխող կուսակցությունը ռեյտինգային համակարգում ավելի մեծ առավելություն ունի, քանի որ ունենում է օբյեկտիվ վարչական ռեսուրս, իսկ տեղի շատ– շատ ստրուկտուրաներ, ուժեր, որոնք սովորաբար զբաղվում են ընտրություններով, միշտ փորձում են աշխատել օրվա իշխանության հետ: Եվ այն ստրուկտուրաները, որոնք գրեթե 2 տարի առաջ մեծ հաճույքով ինքնամոռաց իրենց ծառայություններն էին մատուցում ՀՀԿ–ին, հիմա փորձում են ինչ–որ ձևով տեղավորվել «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլը» դաշինքի ստրուկտուրաների մեջ: Թեպետ նշված առավելությանը, իշխող ուժն, այնուամենայնիվ, մի վտանգ ունի. ընկնելով այն բանի հետևից, թե ով է անցողիկ, ով անցողիկ չէ, կարող է որակի մեջ տուժել: Եվ մենք տեսնում ենք, որ տեղերում իսկապես որոշակի խնդիր կա: Հիմնադիրները, ակտիվիստները սկսել են չհամաձայնել մի շարք որոշումների հետ, որովհետև նախ հասկանում են՝ կա պրագմատիկ մոտեցում և ձգտում ունենալ ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք ճանաչված են, վարկանիշ ունեն, բայց այդ դեպքում կարող ես քանակի մեջ հաղթել, իսկ որակի մեջ գուցե խնդիրներ ունենալ, այդ թվում՝ ապագա խորհրդարանում»,–նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրապայքարին հնարավոր մարտավարությանը, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ընտրությունների ֆոնը և վերջնական արդյունքը ավելի շատ պայմանավորված են լինելու այն հանգամանքով, թե օրվա իշխանությունն ինչ մարտավարություն կընտրի: «Այսինքն՝ սև–սպիտակի, հեղափոխական– հակահեղափոխական սուր ֆորմատը, թե՞ «բարիկադները քանդելու ժամանակն է» մարտավարությունը կընտրվի: Կան բոլոր նախանշանները, որ, այնուամենայնիվ, Ն. Փաշինյանն ու իր թիմը ավելի շատ հակված են երկրորդ տարբերակին»,–նշեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե այսօր միանշանակ կարելի է տալ այն դատավճիռը, թե առաջիկա ընտրություններն ապաքաղաքական են լինելու: «Ընդհակառակը, կարծում եմ, որ քաղաքական են լինելու: Եթե ընտրակաշառքի գործոնը նվազեցվում է, այդ ժամանակ առաջին պլան են մղվում քաղաքական ծրագրերը, քաղաքական անձերի գործոնը, այսինքն՝ ով են, ինչ են կամ ով է ասում, որովհետև անգամ համացանցից վերցնելով՝ յուրաքանչյուրը կարող է շատ գեղեցիկ ծրագիր գրել: Բայց քաղաքական ընտրություններ կլինեն, որտեղ որոշակի դերակատարում են ունենալու քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ: Սա բխում է ռեյտինգային համակարգի առանձնահատկությունից, որովհետև տեղերում էլ պետք է կարողանաս ապահովել պահանջարկը: Այսինքն, եթե պահանջարկն այն է, որ տեղերում ուզում են ընտրել մարդկանց, որոնց կարողանում են բարև տալ, որոնք համարում են տեղական խնդիրները բարձրացնող մարդիկ, ապա քաղաքական ուժն այդ պահանջարկը բավարարելու համար նաև նման առաջարկ է ներկայացնելու: Ամեն դեպքում՝ առաջիկայում քաղաքական ծրագրերի, մոտեցումների, նորի ու հնի, ժամկետնանցի և դեռ չհասունացած քաղաքական ուժերի մրցավազք է լինելու, որտեղ ներկայացնելու են թե՛ քաղաքական ծրագրեր, թե՛ տեղական խնդիրներ լուծելու ճանապարհներ: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե կարող ենք այդպես ծայրահեղ ասել, որ ընտրություններն ապաքաղաքական են լինելու»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը չի կարող ասել նախորդ ընտրությունների պարագայում:

«Նախորդներն ապաքաղաքական էին, քանի որ տեսանք, թե ինչ զանգվածներ էին ներգրավված նույն ռեյտինգայինի մեջ: Հիմա բոլոր՝ թե՛ հին, թե՛ նոր քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս զտել: Նույնիսկ զուտ պրագմատիկ ձայն ստանալու խնդիրը փորձում են լուծել այնպես, որ իմիջային կորուստներ չունենան, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի գործոնն ու ազդեցությունը նվազեցվում է: Հիմա կարևորը խոսքն է դառնում, այլ ոչ թե միայն ընտրակաշառքը»,–շեշտեց Վ. Հակոբյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին