ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա. Բոլթոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Մենք ենթադրում ենք, որ Իրանի կառավարությունը հզոր ճնշման տակ է գտնվում, և մենք մտադիր ենք շատ ուժեղ ճնշում գործադրել նրանց վրա», - լրագրողներին Սինգապուրում ասել է Բոլթոնը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ամենամյա հանդիպմանն ընդդառաջ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «զգալիորեն ուժեղացնում է վերահսկողությունը պատժամիջոցային ռեժիմի իրականացման հարցում»:
Նոյեմբերի սկզբին Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք գործում էին մինչև 2015 թվականը: Պատժամիջոցների առարկա են հանդիսանում, առաջին հերթին, Իրանի նավթային հատվածը, ինչպես նաև բանկային ու նավաշինարարության ոլորտները: