Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈՒՆԻՍԻ). Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 8 տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Քա­րա­հուն­ջի» պե­ղում­նե­րի թնջու­կը.ի՞նչ է իրա­կա­նում կա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եկամուտ, գույք և դրամական միջոց է հայտարարագրել Արարատ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ին­չո՞ւ են վե­րա­դար­ձել դա­տարկ ճամպ­րուկ­նե­րով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 24.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վահագն Իսահակյանը հայտարարագրել է բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից: Նշված հայտարարագիրը Վահագն Իսահակյանը ներկայացրել է այն ժամանակ, երբ դադարեցրել է զբաղեցնել ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը:

Նշված հայտարարագրում Իսահակյանը շարժական գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցները ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարեցնելու ժամանակ եղել է 3 մլն ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 1 415 000 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 

Նշենք, որ Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարել է զբաղեցնել 2018թ. մայիսի 24– ին: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնին է նշանակվել նոյեմբերի 8–ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan