Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով» ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՄԱՅԻՍԻ). Կա­լա­նա­վոր­վել են Գա­գիկ Բ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միջազգային կառույցների հետ աշխատել չի ստացվում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 25.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Չի ուզում անցնել խորհրդի «թրի տակով» Թուրքիայում հայրը երկաթե խողովակով սպանել է իր 6–ամյա տղային Քուրդ զինյալները թուրք զինվորական են սպանել Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ГАЗ 5212 և ВАЗ 21124 ավտոմեքենաները. կան վիրավորներ. Shamshyan.com Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում մայիսի 25-29-ին / 2019թ Հայ-ուկրաինական հարաբերություններն իրենց լավագույն վիճակում չեն, բայց վստահ եմ, որ հնարավոր է գործակցության եզրեր գտնել․ Տիգրան Սեյրանյան Գրպանահատություն թիվ 47 երթուղու ավտոբուսում. հեղինակը 49-ամյա կին էր Թրամփը հաստատել է Մերձավոր Արեւելքում լրացուցիչ զորքերի տեղակայումը Իրանի հետ լարվածության պատճառով Ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ի համագործակցության հուշագիրը Դավիթ Անանյանը արձակուրդ կգնա Լիոնում պայթյունի հետեւանքով տուժել է առնվազն 7 մարդ. ԶԼՄ-ներ ԵՊՀ-ում մեկ շաբաթվա ընթացքում կընտրեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար «Արսենալի» խաղացողը ցանկանում է ամռանը փոխել ակումբը Վերջին զանգը՝ կառավարական ամառանոցում. ներկա է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)

Ինչքա՞ն կհերիքի հեղափոխական իներցիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ԱԺ–ում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ բավական ծավալուն ելույթով հանդես եկավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Չնայած այն հանգամանքին, որ ելույթն առավելապես տնտեսական էր, ակնհայտ էր, որ քաղաքական բաղադրիչը ելույթում գերակշիռ էր: Անշուշտ, տնտեսությունը քաղաքականության շարունակությունն է, քաղաքականությունն էլ՝ տնտեսության: Միանշանակ այս երկու բաղադրիչները շաղկապված են, առանց մեկի մյուսն, ըստ էության, անհնար է պատկերացնել ու քննարկել: Սակայն, այսքանով հանդերձ, պարզ է, որ տնտեսական իրողությունները միշտ չէ, որ 100 տոկոսով ենթարկվում են քաղաքական տրամաբանությանը, ավելին՝ միշտ չէ, որ քաղաքական տրամաբանությամբ հնարավոր է խոսել տնտեսության մասին:

Ի վերջո, ի տարբերություն քաղաքականության, տնտեսության մասին ընդունված է խոսել ավելի ռացիոնալ լեզվով, թվերով ու կոնկրետ հաշվարկներով: Ինչքան էլ տնտեսության ուղղությունը որոշվի քաղաքականությամբ, ինքնին բուն տնտեսության մեխանիզմն ունի իր, այսպես ասած, վերքաղաքական կանոնները: Ակնհայտ է, որ նոր իշխանությունները, հատկապես Փաշինյանը, այս մոտեցման կողմնակից չեն և տնտեսական կոնկրետ հաշվարկների փոխարեն նախընտրում են տնտեսության բացառապես քաղաքական մեկնաբանությունը:

Որոշակի իմաստով սա, իհարկե, կարելի է բացատրել երկրում առաջնային համարվող քաղաքական խնդիրներով: Բայց այդ խնդիրների, ավելի կոնկրետ՝ երկրում առկա սպասելիքների բարձր շեմի ու դրանց բավարարման հիմքում ընկած է արդյունավետ տնտեսական քաղաքականությունը: Մեծ հաշվով, հանրությանը չի հետաքրքրում, թե քաղաքական ինչ տրամաբանությամբ է վերակառուցվելու երկրի տնտեսությունը: Հետևաբար ընթացիկ, հեղափոխական իներցիայից բխող քաղաքական լեքսիկոնը կարող է հոգնեցնել, հատկապես, երբ չկա տնտեսության մասին առարկայական զրույց: 

Փաշինյանն ու նոր իշխանության ներկայացուցիչները 2019թ. բյուջեն հաճախ անվանում են իներցիոն: Սակայն, ըստ էության, իներցիոն է ոչ թե բյուջեն, այլ այդ բյուջեի քաղաքական նկարագիրը: Պարզապես իներցիան այս դեպքում հեղափոխական է: Հարց է մնում՝ ինչքա՞ն դեռ կբավարարի այդ իներցիայի ուժը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan